Լրահոս

10.05.2012 16:10


Ավելի քան 40 մարդ է զոհվել Սիրիայում ահաբեկչության պատճառով

Ավելի քան 40 մարդ է զոհվել Սիրիայում ահաբեկչության պատճառով

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 40 մարդ, վիրավորների թիվն անցել է 170–ը։ Երկու պայթյուն է որոտացել Սիրիայի հետախուզության գրասենյակի 9–հարկանի շենքի մուտքի մոտ։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ շենքի ճակատային մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են նաև հարևան շենքերը։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկչության տարածքում այրվել են բազմաթիվ մեքենաներ, զոհվածների մարմիններն էլ այնպիսի վիճակում են, որ հնարավոր չէ ճշտել նրանց հստակ թիվը։ Հայտնի է միայն, որ զոհվել են ինչպես հետախուզության սպաներ, այնպես էլ հասարակ անցորդներ։

Պայթյունները որոտացել են առավոտյան պիկ ժամին, երբ Դամասկոսի բնակիչները գնում էին աշխատանքի կամ երեխաներին դպրոց տանում։ Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա դեռ ոչ ոք չի վերցրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը