Լրահոս

10.05.2012 20:26


Ապամոնտաժվում է ջրաբաշխիչ դիտահորը

Ապամոնտաժվում է ջրաբաշխիչ դիտահորը

Մայիսի 10-ը շինարարական աշխատանքների առումով “բերքառատ” էր “Երևան Ջուր” ՓԲԸ համար: Մասնավորապես, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից տրանսպորտային հանգույցում ընկերության “Հյուսիս” շահագործման տեղամասի աշխատակիցները վերակառուցում էին ջրաբաշխիչ դիտահորը:

            Ինչպես նշեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանը, այստեղ վթարված փականները թե չէին գործում և թե ջրի զգալի կորստի էին հանգեցնում: Իսկ ամենակարևորը` նման դիտահորի կարիք այլևս չկար: Նոր Նորքի 4-րդ զանգվածը, որը նախկինում այստեղից էր ջուր ստանում, ներկայումս ապահովված է այլընտրանքային խողովակաշարով, իսկ 5-րդ զանգվածի ջրամատակարարմանը նշված փականները միայն խանգարում են: Այդ իսկ պատճառով որոշում էր ընդունվել ապամոնտաժել ջրաբաշխիչ դիտահորը: Արդեն մայիսի 11-ից  “Կաթնաղբյուր 4-Երևան” ջրատարի ջուրը կհոսի 5-րդ զանգված անարգել և անկորուստ:                        

Այս խորագրի վերջին նյութերը