Լրահոս

10.05.2012 16:22


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12–ին կժամանեն Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12–ին կժամանեն Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հերթական այցի շրջանակներում կլինեն Երևանում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ մամլո ծառայությունը։

Երևանում համանախագահները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այնուհետև միջազգային միջնորդները կմեկնեն Ադրբեջան։ Սպասվում է նաև, որ տարածաշրջան այցի ժամանակ համանախագահները լինեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Այս խորագրի վերջին նյութերը