Տնտեսական

10.05.2012 16:42


Կառավարությունը կրկին «Ֆլեշ»–ին տվեց դիզվառելիքի մատակարարման արտոնությունը

Կառավարությունը կրկին «Ֆլեշ»–ին տվեց դիզվառելիքի մատակարարման արտոնությունը

Այսօր Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար կազմակերպված և գնումների բազային միավորի 350-ապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքը` որպես պաշտպանության նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ–ի միջև կնքված (3 մլրդ 530 մլն 200 հազար դրամ) պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման։

Այլ կերպ ասած՝ ՊՆ-ն «Ֆլեշից» պետք է գնի 9 մլն դոլարի հեղուկ վառելիք:

2012թ. փետրվարի 2–ին էլ Կառավարությունը «Ֆլեշ»–ին էր տվել գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման հնարավորությունը։

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից է։

2012թ. փետրվարի 8–ին լրագրողների հետ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին, թե վերջերս կառավարությունը «Ֆլեշ» ընկերությանը տվեց գյուղացիներին դիզելային վառելիք մատակարարելու բացառիկ իրավունքը, արդյոք դա կոռուպցիայի բացահայտ դրսևորում չէ՞, մանավանդ երբ հայտնի է, որ ինքը շատ մտերիմ է «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ, ով իր հերթին նաև Սերժ Սարգսյանի ընկերն է, ասել էր, թե ի՞նչ է՝ վարչապետը  մտերիմներ չպե՞տք է ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը