Քաղաքական

10.05.2012 22:37


Վարդան Օսկանյանը չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին

Վարդան Օսկանյանը չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին

«Ես միշտ էլ  վստահ եմ եղել, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվել»,-ըստ «Today’s Zaman»-ի՝ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը` պատասխանելով «Հրանտ Դինք» և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամների նախաձեռնությամբ Հայաստան ժամանած թուրք լրագողներինն:

 Ցյուրիխյան արձանագրությունները Վարդան Օսկանյանը «մեռած» է որակել:

 Օսկանյանի կարծիքով` Հայաստանի կառավարությունը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչպես պետք է այդ անել. «Արձանագրությունների ողջ գործընթացը բոլորի համար պարզ դարձրեց, որ այդ ճանախարհին խոչընդոտներ կան: Հարցն այն է, թե ինչպե՞ս կարող են երկու կողմերը հաղթահարել այդ խոչընդոտները: Հիմնական խոչընդոտը ԼՂ հակամարտությունն է»,–ասել է Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ ներկայացուցիչը գտնում է, որ այդ խոչընդոտը կախված է ոչ միայն Հայաստանից, այլև Ադրբեջանից. «Այսինքն՝ մեր երկկողմ հարաբերությունները կախված են նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններից»,–ասել է նա` հիշեցնելով, որ ինքը քննադատել է Հայաստանի կառավարությանը` արձանագրությունները ստորագրելու համար:

 «Ներկա իշխանությունները չէին ցանկանում լսել: Նրանք կարծում էին, թե Թուրքիան չի կապի մեր երկկողմ հարաբերությունները Ղարաբաղյան հարցի հետ: Սակայն իրենք էլ ի վերջո համոզվեցին, որ այդպես չի կարող լինել»,–ասել է Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը շեշտել է, որ ԼՂ հարցի կարգավորումը բարդ խնդիր է. «Ղարաբաղյան հարցն արդեն 20 տարվա պատմություն ունի: Բանակցությունները շարունակվում են, բայց ես մտավախություն ունեմ, որ դրանք փակուղում են: Ես չգիտեմ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո արդյոք դրանք կվերակենդանանա՞ն»,–ասել է նա:

Իսկ հայ-թուրքական պատմաբանների ստեղծման մասին Օսկաննյան ասել է. «Դա կնշանակի Ցեղասպանության հարցը դարձյալ ուսումնասիրության առարկա դարձնել, մի բան, որ արդեն արվել է միջազգային գիտնականների և հայերի կողմից և 1915-ի դեպքերը համարվել է Ցեղասպանություն : Հայերը երբեք չեն համաձայնվի նման հանձնաժողովի ստեղծման հետ, և Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից ներկայացված պահանջը իրատեսական չէ: Մենք առաջարկել էինք Թուրքիայի բացել սահմանն առանց նախապայմանների: Ցեղասպանության վերաբերյալ հանձնաժողովի ստեղծումն անընդունելի է հայկական կողմի համար»,–ընդգծել է նա:

 Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անդրադառնալով` Օսկանյանն ասել է, որ  «Բարգավաճ Հայաստանը» այս գումարման ԱԺ-ում կրկնապատկել է իր մանդատները քանակը, այդուհանդերձ այն կարող էր շատ ավելի մեծ ներկայություն ունենալ, եթե ընտրություններն առավել արդար անցնեին:

ԲՀԿ ներկայացուցիչը չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը