Լրահոս

11.05.2012 09:45


Ո՞ր տվյալներին է արձագանքել ոստիկանությունը

Ո՞ր տվյալներին է արձագանքել ոստիկանությունը

 «iditord.org»-ի նախաձեռնողական խմբի ներկայացուցիչները հաղորդագրություն են տարածել, որ ոստիկանությունը անտարբերությամբ էր վերաբերվում ընտրախախտումների մասին ահազանգերին:

Հայտնում ենք, որ ոստիկանությունում գործող շտաբները մշտապես, և' նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածներում, և' բուն ընտրության օրը, վերլուծել են ինչպես «iditord.org»-ից, այնպես էլ զանգվածային լրատվության այլ միջոցներից ստացված բոլոր տեղեկությունները: Միայն ընտրության օրը մեր պաշտոնական կայքէջում դրանց մասին տրվել է հիսունից ավելի պարզաբանում: Հարկ է նշել, որ այդ տեղեկություններում, ստացված նաև «iditord.org»-ից,  մեծ թիվ են կազմել այնպիսիք, որոնք իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել և ոստիկանության կողմից հերքվել են:

Ոստիկանությունը արձագանքել է միայն այն տվյալներին, որոնք ըստ արարքի նկարագրության իրավախախտման հատկանիշներ են պարունակել կամ վերաբերել են ընտրացուցակներում առկա անճշտություններին: Քիչ չեն եղել դեպքերը, երբ «iditord.org»-ը տեղեկատվություն է տարածել մահացած, սակայն իրականում ողջ մարդկանց վերաբերյալ և այլն:

Օրինակ` տեղեկատվություն էր տարածվել, որ Մարգարյան փ. 20/3շ. բն.40 հասցեում հաշվառված Ասիա Ավագի Մելիքյանը, Արզումանյան փ. 16/1 բն. 5 հասցեում հաշվառված Նելլի Վոլոդիայի Դավթյանը, Հալաբյան փ. 22ա. շ. բն.18 հասցեում հաշվառված Վահան Էդմոնդի Պատվականյանը, Մարգարյան 7շ. բն.14 հասցեում հաշվառված Հովհաննես Կիմի Եղիյանը, Մարգարյան 7շ. բն.24 հասցեում հաշվառված Անժիկ Սուքիասի Պապիկյանը, Մարգարյան 7շ. բն.36 հասցեում հաշվառված Վարդիթեր Հայրապետի Աբրահամյանը մահացած են: Ստուգմամբ հերքվել են տեղեկությունները և պարզվել, որ նշված անձինք մահացած չեն: Ըստ հրապարակման Մարգարյան 7շ. բն.45 հասցեում հաշվառված Լաուրա Արտաշեսի Հարությունյանի (ծնված 11.07.1993) և Ռուբեն Արտաշեսի Հարությունյանի (ծնված 17.03.1991թ). ծննդյան տարեթվերը իրականությանը չեն համապատասխանում և նրանք մահացած են: Ստուգմամբ պարզվել է, որ ծննդյան տարեթվերի անճշտության և մահվան վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ «iditord.org»-ի տարածած տեղեկատվության՝ ծեծկռտուք է եղել 6/10 ընտրատեղամասում, որին ոստիկանները չեն միջամտել, շուռ են տվել քվեատուփը և այլն: Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է. որ տարածվել է ապատեղեկատվություն. տեղամասում որևէ միջադեպ չի գրանցվել, իսկ հանձնաժողովը շարունակել է իր բնականոն գործառույթները:

«iditord.org»-ում եղած ոչ հավաստի բոլոր տեղեկություններին անդրադառնալն անիմաստ ենք համարում, միայն բերենք գոյություն չունեցող պատգամավորության թեկնածուների, տեղամասերի, հասցեների մասին տեղեկատվության մի քանի օրինակ` առանց մեկնաբանության (ցանկը կցվում է):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը