Քաղաքացիական նախաձեռնություն. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար»
Շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա հաղթական միջոցառում: 90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը:
Մայիսի 13-ին՝ կիրակի օրը, ժամը 15:00-ին հավաքվում են մեր սիրելի պուրակում՝ տոնելու համար հանրության հաղթանակը:
Կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ: Կամփոփենք քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Քաղաքացիական նախաձեռնություն. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար»
Շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա հաղթական միջոցառում:
90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը: