Խորհրդարանում պայքարը չի բացառում նաև քաղաքական պայքարի այլ ձևեր
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ փողոցային պայքարը չի բացառվում։ Նրա խոսքով՝ պայքարը շարունակվելու է թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում։ Նա հայտարարել է, որ Դաշնակցությունը ձգտելու է ամբողջական իշխանափոխության։ Այս ճանապարհին ՀՅԴ–ն նախ և առաջ ձգտելու է ընտրական համակարգի փոփոխությանը։
Ռուստամյանը հայտարարել է, թե պետք է անցում կատարվի խորհրդարանական հանրապետության համակարգի։ Դա անհրաժեշտ է նաև ընդդիմությանը լծակներ տրամադրելու՝ իշխանության վարվող քաղաքականությունը վերահսկելու համար։ Դրա անհրաժեշտությունը, Արմեն Ռուստամյանի կարծիքով, փաստվել է նաև այս ընտրություններով։

7or.am