Լրահոս

11.05.2012 13:07


Արամ Սարգսյանի հայտարարությունը

Արամ Սարգսյանի հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ լրագրողներին ներկայացրած հայտարարությունը.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրավերին արձագանքելու համար և խնդրել, որ այսօր պահպանենք ճեպազրույցի ձևաչափը ու իմ քաղաքական հայտարարությամբ ավարտենք մեր հանդիպումը։ Ինչպես գիտեք, ես ասել էի, որ ՀԱԿ-ի խորհրդարան անցնելուց հետո հրաժարվելու եմ մանդատից, և հիմա պաշտոնապես հայտարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը ու հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ:

Կանխելով ձեր հարցադրումները` հայտարարում եմ նաև, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու ենք ՀԱԿ-ի հետ մեր հետագա համագործակցության ձևաչափը: Չի բացառվում նաև ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը:

Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը:

Լինելով թիմային գործունեության մարդ, չկարևորելով սեփական հավակնությունների հաստատումը, ես արել եմ հնարավորն ընդհանրական հաջողության համար: Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք:

Կուսակցության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց քննարկումներից հետո «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համգումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումները նոր Հայաստանի և մեր անցնելիք ճանապարհի մասին: Շնորհակալություն»։

Այս խորագրի վերջին նյութերը