Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի զոհերից մեկի ազգականը կոշիկ է նետել ահաբեկիչի վրա դատարանի դահլիճում։ Տղամարդն անգլերեն բղավել է. «Դժո՛խք գնա, դու սպանել ես իմ եղբորը»,–որից հետո լաց է եղել։ Արտասվել են նաև դատավարության այլ մասնակիցներ, որոնցից մեկն էլ ասել է՝ վերջապես։ Դատարանի աշխատակիցները դատական նիստի մասնակիցների ծափահարությունների ներքո դուրս են բերել կոշիկը նետողին։
Ականատեսների վկայությամբ՝ կոշիկը չի հասել նշանակետին և հարվածել է Բրեյվիկի փաստաբանին։ Ահաբեկիչն իրեն շատ հանգիստ է պահել և ժպտացել է։ Երբ դադարից հետո դատական նիստը վերսկսվել է, Բրեյվիկն ասել է՝ եթե էլի մարդ կա, ով ուզում է կոշիկ նետել իր վրա, թող անի դա դահլիճ մտնելուց կամ դուրս գալուց, և պետք չէ կոշիկ նետել փաստաբանի վրա։
Հիշեցնենք, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը 2011–ի հուլիսի 22–ին ռումբ է պայթեցրել Օսլոյի կենտրոնում և կրակ բացել Նորվեգիայի աշխատավորական կուսակցության կազմակերպած երիտասարդական ճամբարում։ Այդ ահաբեկչությունների զոհ է դարձել 77 մարդ։
Բրեյվիկի վրա դատարանի դահլիճում կոշիկ են նետել

7or.am