Լրահոս

11.05.2012 15:32


Օբաման ռեկորդային չափի հանգանակություն է հավաքել Քլունիի մոտ ճաշի ժամանակ

Օբաման ռեկորդային չափի հանգանակություն է հավաքել Քլունիի մոտ ճաշի ժամանակ

Բարաք Օբամայի ընտրական շտաբը դերասան Ջորջ Քլունիի տանը կազմակերպած ճաշի ժամանակ 15 մլն դոլար է հավաքել նախընտրական արշավի համար։ Միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 10–ի երեկոյան Քլունիի Լոս Անջելեսի տան բասկետբոլի դաշտում։ Ճաշին ներկա գտնվելու համար 150 մարդ վճարել է 40հազարական դոլար։

Միջոցառմանը ներկա են եղել դերասաններ Բարբարա Սթրեյզնդը, Թոբի Մագուայրը, Ռոբերտ Դաունի Կրտսերը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլլարայգոսը և հանրաճանաչ այլ մարդիկ։

Օբամայի շտաբը նաև վիճակահանություն էր կազմակերպել, որի հաղթողները նույնպես հնարավորություն են ստացել ներկա գտնվել միջոցառմանը։ Վիճակահանությունից ստացված հասույթը կազմել է հանգանակությունների երկու երրորդը։

Ընթրիքի ժամանակ Օբաման 19–րոպեանոց ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է իր հայտարարությանը համասեռականների ամուսնությունների վերաբերյալ։ Օբաման ասել է, որ դա տրամաբանական քայլ է այն Ամերիկայի ուղղությամբ, ինչպիսին վերջինս պետք է լինի։

Այս խորագրի վերջին նյութերը