Լրահոս

11.05.2012 16:18


Նունե Եսայանը Ստամբուլում բարեկամության կոչ է արել թուրքերին

Նունե Եսայանը Ստամբուլում բարեկամության կոչ է արել թուրքերին

Երգչուհի Նունե Եսայանն այսօր Ստամբուլում թուրքական «Հյուրիեթ» պարբերականին տված հարցազրույցում խաղաղության և բարեկամության կոչ է արել։ Նա ասել է, որ երկու երկրներում նոր սերունդն ավելի քիչ է թշնամանք տածում միմյանց նկատմամբ, քան նախկինում։ Երգչուհին նաև նշել է, որ թեև հայերը շատ սպիներ ունեն Ցեղասպանության հետ կապված, սակայն դա չի խանգարում հայերին ապագային նայել։

–Քաղաքական սահմանները փակ են, այո՛, բայց մեր սրտերը բաց են։ Ես չեմ կարծում, որ երաժշտության համար սահմաններ գոյություն ունեն,–ասել է երգչուհին։

Նունե Եսայանը տեղեկացրել է նաև, որ մի քանի տարի առաջ ինքը հրեական համայնքի միջոցով առաջարկություն է ստացել թուրք երգչուհի Գուլյա Ավշարի հետ համատեղ համերգ կազմակերպելու մասին, բայց հրաժարվել է։ Այնուամենայնիվ, երգչուհին ասել է, որ երկու հարևան երկրների միջև միջնորդներ չպետք է լինեն։

Այսօր երեկոյան Նունե Եսայանը համերգ է ունենալու Ստամբուլում։ Երգչուհու խոսքերով՝ դա եղել է Հրանտ Դինքի երազանքը, և այսօր ինքն իրականացնում է այդ երազանքը։

Այս խորագրի վերջին նյութերը