Քաղաքական

25.05.2009 13:56


Հմայակ Հովհաննիսյան. «Գնալով ավելի ու ավելի ենք գահավիժում»

Հմայակ Հովհաննիսյան. «Գնալով ավելի ու ավելի ենք գահավիժում»

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում գնահատականներ է տվել ընթացող նախընտրական պայքարին։

-Ընտրարշավի եզրափակիչ փուլում ես ամենևին էլ պատահական չեմ համարում, երբ թեկնածուներից մեկը՝ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերջին հանդիպման ժամանակ ասաց, թե ինքն իր խոսքն ուղղում է այն ընտրողներին, ովքեր գիտակցված ընտրություն կատարելու ունակություն ունեն, և խնդրեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերի 10-15 մարդ։ Այսինքն՝ դրանով անուղղակիորեն հաստատեց, որ գիտակցված ընտրություն կատարելու ունակ ընտրողների թվաքանակը մեր իրականության մեջ չափազանց քիչ է։

Քաղաքագետը եկել է այն եզրակացության, որ մենք գնալով ավելի ու ավելի ենք գահավիժում.

-Այդ գահավիժման աստիճանը վերջերս ցույց տվեց մի «մտածող»։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ։ Հովիկ Աբրահամյանը։

Հմայակ Հովհաննիսյանը մեջբերել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետևյալ միտքը. «Քաղաքական գործիչ դառնալը մի քիչ էլ բախտի հետ կապ ունի, քանի որ մարդ կարող է պատգամավոր լինել ու 5 տարի դառնալ քաղաքական գործիչ։ Իսկ պատահական մարդը չի կարա դառնա գործարար, քանի որ մեկ ամիս անց կարող է սնանկ ճանաչվել»։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը