Ամերիկացի դասախոսն առաջարկել է ռմբակոծել Մեքքան և Մեդինան
Ռազմական ակադեմիայի ամերիկացի մանկավարժն իր դասախոսություններից մեկում պնդել է, որ անհրաժեշտության դեպքում «ԱՄՆ-ը պետք է օգտագործի Դրեզդենի, Տոկիոյի, Հիրոսիմայի և Նագասակիի պատմական նախադեպերը»` մահմեդականների համար սուրբ քաղաքաներ համարվող Մեքքան և Մեդինան ոչնչացնելու համար: lenta.ru-ի փոխանցմամբ` 2011թ.-ին Joint Forces Staff College ռազմական ակադեմիայում, դասախոսության ժամանակ, նման տեսակետ է հայտնել փոխգնդապետ Մեթյու Դուլին: Այս ուսումնական հաստատությունում պատրաստություն են անցնում միջին օղակի սպաները: Դուլիի կարծիքով «հավասարակշռված իսլամ» գոյություն չունի։«Այդ բարբարոս գաղափարախոսությունն այլևս հնարավոր չէ տանել»,-պնդել է նա իր դասախոսությունների ընթացքում: Դուլիի հակամահմեդական գաղափարների մասին հայտնի է դարձել միայն այս տարվա ապրիլին, սական, նրա հետագա մանկավարժական գործունեության մասին ոչինչ չի ասվում: