Քաղաքացիական պայքարը շարունակվում է 90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանըի: Մայիսի 13-ին՝ կիրակի օրը, ժամը 17:00-ին, հավաքվում են մեր սիրելի պուրակում՝ տոնելու համար հանրության հաղթանակը: Կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ: Կամփոփենք քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները: Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք: Կտեսնվենք ...
Քաղաքացիական պայքարը շարունակվում է
Քաղաքացիական պայքարը շարունակվում է
90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանըի: Մայիսի 13-ին՝ կիրակի օրը, ժամը 17:00-ին, հավաքվում են մեր սիրելի պուրակում՝ տոնելու համար հանրության հաղթանակը: Կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ: Կամփոփենք քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները: Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք:
Կտեսնվենք ...
Նախաձեռնող խումբ