Աշխարհ

12.05.2012 09:54


Թուրքիան Իսրայելին արգելել է մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

Թուրքիան Իսրայելին արգելել է մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

ՆԱՏՕ–ի գլխավոր գրասենյակը  Իսրայելի կառավարությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ երկիրը   մայիսի 20–ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա։ Պաշտոնյաները հատուկ ընդգծել են, որ այս որոշումն ընդունվել է Թուրքիայի կողմից շարունակվող ճնշումների ներքո։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Թուրքիայի կարծիքը ծանրակշիռ է, քանի որ թեև Իսրայելը  ԱՄՆ–ի ռազմավարական գործընկերն է Մերձավոր Արևելքում, բայց, ի տարբերություն Թուրքիայի, դաշինքի անդամ չէ։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ էր արտահայտվում Չիկագոյի գագաթնաժողովին Իսրայելի մասնակցությանը դեռևս ապրիլից։ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և մի շարք այլ երկրների նախագահներ փորձում էին ազդել Թուրքիայի որոշման վրա և ստիպել հանել արգելքը։ Թուրքիայի նման քայլի պատճառը Իսրայելի գրոհն է «Ազատության նավատորմի» վրա, որի ժամանակ զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի։ Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի այս միջադեպի համար։ Իսրայելը կտրականապես հրաժարվել է դա անել։

ՆԱՏՕ–ի 25–րդ գագաթնաժողովը ամենամեծն է լինելու դաշինքի պատմության մեջ՝ սպասվում է, որ մայիսի 20–ին Չիկագո են գալու 60 երկրների ղեկավարներ։

Այս խորագրի վերջին նյութերը