Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գողերը թալանել են հանրահայտ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի հյուրանոցային համարը։ Վենեսուելայի դատախազությունը հայտնում է, որ գողերը տարել են 1,6 հազ. դոլար կանխիկ գումար, երեք iPad պլանշետ և երգչի ճամրուկը, որում եղել են Իգլեսիասի անձնական փաստաթղթերը, տեսախցիկը և համակարգիչը։
68–ամյա երգիչը մայիսի 6–ին մեկնել էր Վենեսուելայի հյուսիսում գտնվող Վալենսիա քաղաքը և այնտեղ համերգի ընթացքում ներկայացրել էր իր նոր ալբոմը, որը կոչվում է «1»։ Միայն Կարակաս վերադառնալով է Իգլեսիասը նկատել, որ իրեն թալանել են։
Թալանել են Խուլիո Իգլեսիասի հյուրանոցային համարը