«Ժառանգության» խոսնակ. «Սերժ Սարգսյանին սատարելը ամենաքիչ հավանական տարբերակներից մեկն է»
2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելը և այժմ ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելը քիչ հավանական է։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Նշենք, որ երեկ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ի հետ ԵԺԿ դիտորդ անդամ «Ժառանգությանը» տեսնո՞ւմ եք ձեր կոալիցիայում, թե՞ ոչ, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«Գաղտնիք չէ, որ կոալիցիայի ստեղծման կարևորագույն ելակետերից մեկը լինելու է գալիք նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության թեկնածուին սատարելու հարցը: Եթե«Ժառանգություն» կուսակցությունը դուրս կգա նման քաղաքական պլատֆորմով՝ պատրաստակամություն հայտնելով սատարել Սերժ Սարգսյանին գալիք նախագահական ընտրություններին, կարծում եմ, որ իրենց և մեր համագործակցության հեռանկարները կընդլայնվեն»:
Ի պատասխան, «Ժառանգության» մամուլի խոսնակը «7օր»–ին ասել է.
–Դա ամենաքիչ հավանական տարբերակներից մեկն է։
Այդ քիչ հավանականության պատճառները, Խուրշուդյանի խոսքերով, շատ են, որոնցից մեկն էլ կարող ենք գտնել իրենց վերջին հայտարարության մեջ.
–Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր «Ժառանգություն»–ում այն տրամադրությունը կա, որ մենք սեփական թեկնածուով ենք հանդես գալու նախագահական ընտրություններում։
Թե ո՞վ է «Ժառանգության» սեփական թեկնածուն, Խուրշուդյանը չի նշել։
Ինչ վերաբերում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից մանդատը վայր դնել–չդնելուն, «Ժառանգության» մամուլի խոսնակն ասել է, որ այդ մասին դեռ որևէ նորություն չկա։

7or.am