Լրահոս

12.05.2012 11:41


Երկրից մեկնողների թիվը շարունակում է գերազանցել ժամանածների թվին

Երկրից մեկնողների թիվը շարունակում է գերազանցել ժամանածների թվին

2012թ.  առաջին 4 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնածների թիվը շարունակում է գերազանցել ժամանածների թվին: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն` տվյալ ժամանակահատվածում օդանավակայանով Հայաստանից մեկնել է 238 406 մարդ` նախորդ տարվա նույն ամիսների 222 650-ի փոխարեն: Հայաստան ժամանածների թիvն այս տարվա առաջին 4 ամիսներին կազմել է 192 109` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180 640-ի փոխարեն:

Գյումրիի Շիրակ օդանավակայանով այս տարի երկրից մեկնել է 11 548, ժամանել` 7 814 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը