Լրահոս

12.05.2012 13:17


Հրադադարի պահպանման ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին

Հրադադարի պահպանման ռեժիմի ինտենսիվ  խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական  կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: 

Հատկապես  ինտենսիվ  խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:

            Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

  ՊԲ լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը