ՀՊԱԿ. «Գլխավոր դատախազության «ընտրաանգործության» մասին»
Այն ինչով զբաղվեց Գլխավոր դատախազության ընտրաաշխատանքային խումբը, մեղմ է անվանել անգործություն:
Վերջինիս հիմնավորման համար, բերենք փաստեր, առնվազն, գլխավոր դատախազություն ներկայացրած մեր հաղորդումների «քննությունից»՝
24.03.12թ.-ին՝ 23 հաղորդում, հիմնականում, Վարչապետի կողմից պետական ահռելի միջոցների օգտագործման մասին հօգուտ ՀՀԿ շահերի:
Ուղարկել են ԿԸՀ-ին, որպես մի հաղորդում, որն էլ խորհուրդ է տվել դիմել դատարան:
05.04.12թ.-ին՝ հայտարարություն Աշխատանքային խմբի անգործության և ԸՕ-ի պահանջներին չտիրապետելու մասին:
Ոչ մի արձագանք
18.04.12թ.-ին՝ 39 հաղորդում, հիմնականում, ՀՀ Նախագահի և Հանրային հեռուստաընկերության օրինախախտումների մասին /ԸՕ 22-րդ հոդված/:
Ուղարկել են ԿԸՀ-ին, նորից, որպես մի հաղորդում, որն էլ նորից խորհուրդ է տվել դիմել դատարան:
25.04.12թ.-ին՝ հաղորդում ՀՌԱՀ-ի կողմից ԸՕ-ով սահմանված մոնիթորինգի ներկայացման աղավաղման մասին:
Ուղարկել են ԿԸՀ-ին, որն էլ նորից խորհուրդ է տվել դիմել դատարան:
07.05.12թ.-ին՝ հաղորդում ԿԸՀ-ի կողմից 258 դիմում-բողոքների չքննման և դրա պատճառների մասին:
Առ այսօր արձագանք չկա:
Այսպիսով, միայն մեր 65 հաղորդումներից, այն էլ՝ ընտրության արդյունքների վրա էական նշանակություն ունեցող, ոչ մեկը գլխավոր դատախազությունը չի քննել, ավելին, չի էլ հետաքրքրվել նրանց ճակատագրով:
Իսկ թե ի՞նչ են քննել և դեռ գլուխ են գովում /Հ.Գ./, արդեն ոչ միայն ծիծաղելի է, այլև՝ մտահոգիչ:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ ԸՕՎՀ Հանձնաժողով
ՀՊԱԿ. «Գլխավոր դատախազության «ընտրաանգործության» մասին»
Այն ինչով զբաղվեց Գլխավոր դատախազության ընտրաաշխատանքային խումբը, մեղմ է անվանել անգործություն:
Վերջինիս հիմնավորման համար, բերենք փաստեր, առնվազն, գլխավոր դատախազություն ներկայացրած մեր հաղորդումների «քննությունից»՝
Ուղարկել են ԿԸՀ-ին, որպես մի հաղորդում, որն էլ խորհուրդ է տվել դիմել դատարան:
Ոչ մի արձագանք
Ուղարկել են ԿԸՀ-ին, նորից, որպես մի հաղորդում, որն էլ նորից խորհուրդ է տվել դիմել դատարան:
Ուղարկել են ԿԸՀ-ին, որն էլ նորից խորհուրդ է տվել դիմել դատարան:
Առ այսօր արձագանք չկա:
Այսպիսով, միայն մեր 65 հաղորդումներից, այն էլ՝ ընտրության արդյունքների վրա էական նշանակություն ունեցող, ոչ մեկը գլխավոր դատախազությունը չի քննել, ավելին, չի էլ հետաքրքրվել նրանց ճակատագրով:
Իսկ թե ի՞նչ են քննել և դեռ գլուխ են գովում /Հ.Գ./, արդեն ոչ միայն ծիծաղելի է, այլև՝ մտահոգիչ:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ ԸՕՎՀ Հանձնաժողով
Հ.Գ. - http://www.armworld.am/index.php?next=16&lang=_arm#?paperid=4347&pageid=134109&lang=