Լրահոս

12.05.2012 14:17


Կոչ Արտավազդ Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը

Կոչ Արտավազդ Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը

Հայաստանի հասարակությունը հերթական անգամ հիասթափված է «ընտրություններ» կոչվող համապետական միջոցառումից, շատերը հուսալքված են: Իշխող խմբավորումը չկարողանալով լուծել երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրները, այնուամենայնիվ ամեն գնով կառչել է իշխանությունից և իր նպատակին հասնելու համար փորձում է հասարակության մի զգալի հատվածին իրեն հանցակից դարձնել, դրանով բարոյազրկելով մեզ բոլորիս: Այս անհուսության և բարոյալքման մթնոլորտում Ձեր քայլը հերթական ահազանգ է հասարակության համար, որ մեր երկիրը այլևս չի կորող հաղթահարել հերթական համապետական անօրինականությունը և եկել է ժամը, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի:

Ձեր քայլը հասել է իր նպատակին: Ով ունակ է լսել ու հասկանալ, արդեն արել է իր հետևությունը: Մենք կոչ ենք անում դադարեցնել հացադուլը. այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին անել, Դուք արդեն կատարել եք և կազդուրվելուց հետո նորից միանալ շատերի համար վերջին հույսը հանդիսացող ու արդեն թափ հավաքող քաղաքացիական շարժմանը:

ՀՀ Քաղաքացիների Ժողով

Այս խորագրի վերջին նյութերը