Լրահոս

14.05.2012 09:35


Դիտորդական առաքելություն. «ԱԺ ընտրության արդյունքները ենթակա են անվավեր ճանաչման»

Դիտորդական առաքելություն. «ԱԺ  ընտրության  արդյունքները  ենթակա  են անվավեր  ճանաչման»

1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ինչպես  նախընտրական  ժամանակահատվածը, այնպես  էլ  ընտրության անցկացումը /քվեարկությունը/ անցավ ընտրության արդյունքների  վրա  ազդող  զանգվածային  խախտումներով  և, որպես  հետևանք, ընտրության արդյունքների  ամփոփումն  իրականացվեց  ՀՀ  օրենդրության պահանջների  աննախադեպ  խախտումներով:

   Բանը  հասավ նրան, որ  ԿԸՀ  անթաքույց  չքննեց  իրեն  հասցեագրած  դիմում-բողոքները, մասնավորապես՝

-         մինչև  քվեարկության նախորդ  օրը, միայն  ՀՊԱԿ  նախագահի  258  բողոքները,

-         մինչև  արդյունքների  ամփոփումը, ՀՊԱԿ  նախագահի  ևս  13  բողոք, այդ  թվում, հիշյալ  258  բողոքի  չքննման  մասին,

-         մեր  դիտորդական  առաքելության բողոքը  ստորագրած  ցուցակներին  ծանոթանալն  արգելելու մասին:

Ավելին, ընտրության արդյունքների  ամփոփումը  տեղի  է  ունեցել  դատարաններում  գտնվող  բազմաթիվ  ընտրագործերի  առկայության պայմաններում:  

  Այսպիսով, միայն  բողոքարկման  գործընթացներում  տեղ  գտած  զանգվածային  խախտումները  հաշվի  առնելով, 2012թ.-ի  արդյունքները  իրավաչափ  չեն  կարող  համարվել:   

 

2. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 2012թ.-ի  ԱԺ  ընտրության  արդյունքները  ենթակա  են անվավեր  ճանաչման:

 «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» Դիտորդական առաքելություն

Այս խորագրի վերջին նյութերը