Քաղաքական

14.05.2012 11:06


Տիգրան Կարապետյանը մեկնում է Հայաստանից

Տիգրան Կարապետյանը մեկնում է Հայաստանից

«Hayeli.am»–ը գրում է, որ «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը հունիսի 1-ին կմեկնի Հայաստանից, և դժվար է ասել` կրկին կվերադառնա՞, թե՞ ոչ: Կայքի այս տեղեկությունը հաստատել է նաև ինքը` Տ. Կարապետյանը, չմանրամասնելով, սակայն, ընդմիշ՞տ է գնում, թե՞ ժամանակավոր:

«10 տարի հանգստի չեմ գնացել. գնում եմ երկարաժամկետ արձակուրդի»,- սահմանափակվել է այսքանով:

ԺԿ ղեկավարը չի մասնավորեցրել նաև՝ Ռուսաստա՞ն է գնում, թե՞ եվրոպական որևէ երկիր:

Հիշեցնենք, որ Կարապետյանը մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով պարտվել է ԱԺ նախկին նախագահ Հովկիկ Աբրահամյանի բարեկամուհուց:

Տիգրան Կարապետյանը նկատել է, որ ինքը հիասթափվել է այն «այլանդակ» և «ստոր» դրսևորումներից, որոնց ականատեսը եղավ ընտրություններին: 

«Երբ 1700 հոգանոց գյուղում 2000 ընտրող է գրանցվում, երբ 10 000 դրամով առան ժողովրդին և ժողովրդին դարձրեցին բոշաՀիմա թող ժողովուրդը մտածի, որ այդ 10 000 դրամով 5 տարի իր երեխայի ուսման վարձն է վճարելու, ապրելու է այդ գումարով և հոգալու իր կարիքները»,-եզրափակել է Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը