Լրահոս

25.05.2009 15:20


Հմայակ Հովհաննիսյանի սոցհարցումները

Հմայակ Հովհաննիսյանի սոցհարցումները

Քաղաքագետների միությունը՝ Հմայակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ, անց է կացրել  սոցիոլոգիական հարցում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Նա ասել է, թե հարցման ընթացքում ոչ թե հարց է տրվել, թե ո՞ւմ են ընտրելու, այլ՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ։

Մինչև ընտրարշավի սկիզբը՝մայիսի 1-ը, հարցման մասնակիցների 54%-ն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Ըստ քաղաքագետի, այդ 54%-ին հարց է ուղղվել՝ քաղաքական համոզմունքների թելադրանքո՞վ, թե՞ մերձավորների հորդորին ընդառաջելով են մասնակցում ընտրություններին։

-54-ից  32%-ն ասել է, որ երկրպագելով քաղաքական ուժին, նրան վստահելով է մասնակցում ընտրություններին և իր մոտիվացիան չի փոխելու։

Նույն հարցումը անց է կացվել նաև ընտրարշավի վերջին և տվել է հետևյալ արդյունքը. մոտավորապես 64,5% -ն է մասնակցելու ընտրություններին.

-Ընդամենը 11% է ավելացել, բայց այդ 11% -ից ընդամենը 18,5%-ն է ասում, թե ընտրելու է իր սեփական նախաձեռնությամբ,- հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը