Լրահոս

14.05.2012 12:03


Մարգար Օհանյանի դատը կրկին հետաձգվել է

Մարգար Օհանյանի դատը կրկին հետաձգվել է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը կրկին հետաձգվել է մինչև մայիսի 30–ը՝ պաշտպան Մկրտիչ Վասակյանի վատառողջության պատճառով։

Այսօր Մարգար Օհանյանի պաշտպանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով: Սակայն նա դիմում է ներկայացրել դատարան, որ վատառողջ է։

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, պատժի հաշվարկն էլ սկսել 2011թ. օգոստոսի 30-ից:

Գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի պատիժներն էլ դատախազը միջնորդել էր պայմանականորեն չկիրառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը