Տեղեկություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և նրա աշխատակիցների նկատմամբ հարձակման վերաբերյալ իրավապահ մարմինների գործողությունների մասին
2012 թ. ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 10:30-11:00-ի սահմաններում, մոտ 200 քաղաքացիներ պաստառներով և դրոշակներով ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մոտեցել են կազմակերպության գրասենյակին:
Նրանցից մեծաթիվ խումբ մտել է գրասենյակ և ներկայացրել պահանջ այն մասին, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար: Կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ իրենց պատասխան կտրվի ավելի ուշ, սակայն պահանջ ներկայացնողները և այդ ընթացքում կազմակերպություն ներխուժած այլ քաղաքացիները բացականչություններով, սպառնալիքներով պահանջել են, որ պատասխան տրվի անհապաղ և այդ պահին: Կազմակերպության նախագահը հայտնել է, որ Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը նույն օրն՝ առավոտյան, հայտարարել է ֆիլմերի ցուցադրության հետաձգման մասին, սակայն նրանք պահանջել են, որ այդ մասին հրապարակավ ներկայացվի դրսում հավաքվածներին: Կազմակերպության նախագահը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, այդ մասին հայտարարել է խմբի կազմակերպիչների կողմից բերված բարձրախոսով:
Սակայն որոշ ժամանակ անց վերստին քաղաքացիների ներկայացուցիչները մտել են գրասենյակ և պահանջել, որ ընդհանրապես կազմակերպությունը տարածքը չպետք է տրամադրի ֆիլմերի ցուցադրության համար: Այդ պահանջի ներկայացմանը զուգահեռ դրսում հավաքվածների կողմից սկսել են նետվել ձվեր և քարեր, որոնցից երկուսը կոտրել են գրասենյակի պատուհանների ապակիները, իսկ դրանցից մեկը վնասել է կազմակերպության աշխատակիցներից մեկին: Միաժամանակ ուղղորդված և կազմակերպված սպառնալիքներ, հայհոյանքներ են հնչեցվել գրասենյակում գտնվող կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:
Այդ պահին ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն իրականացնել կազմակերպության աշխատակիցների անվտանգության, սպառնալիքների, բռնությունների կոչերի և հասարակական կարգի խախտման կանխարգելման ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպության կողմից հեռախոսազանգերի միջոցով ոստիկանությանը հայտնվել էր կազմակերպության և նրա աշխատակիցների անվտանգությանը սպառնացող վտանգի և անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, որը սակայն այդպես էլ չարվեց:
Գնահատելով իրավիճակը՝ կազմակերպության ղեկավարը հետագա անկանխատեսելի հետևանքների կանխման նպատակով ստիպված հրապարակավ հայտարարեց միջոցառման չիրականանալու մասին:
Իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների և որոշումների ժամանակագրություն
2012 թ. ապրիլի 16-ին Կազմակերպությունը գրությամբ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազին և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և խնդրել ձեռնարկել համապատասխան միջոցներ կազմակերպության գործունեության և աշխատակիցների անվտանգության ապահովելու ուղղությամբ:
2012 թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետի կողմից գրություն է ուղարկվում կազմակերպության ղեկավարին, ըստ որի «Անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանված կարգով բացատրություններ վերցնել նաև ձեզնից և ձեր ղեկավարած գրասենյակում վերոհիշյալ դեպքի ժամանակ ներկա գտնված անձանցից»: Կազմակերպությունն ի պատասխան լիազորում է փաստաբան Կ. Թումանյանին ներկայացնելու իր շահերը, որի մասին հայտնում է քննչական բաժնին, միաժամանակ տրամադրվում է կազմակերպության կողմից ամբողջ դեպքի տեսագրությունը, իսկ փաստաբանի կողմից գրությամբ հայտնվում է, որ գրասենյակի աշխատակիցների կողմից որևէ բացատրություն տալու անհրաժեշտություն չկա:
2012 թ. ապրիլի 17 –ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Շահբազյանը անդրադարձել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակում գրանցված միջադեպին: Լրագրողների հարցին՝ արդյո՞ք ձվերի և քարերի նետումը հասարակական կարգի խախտում չէ, դատախազ Շահբազյանը պատասխանել է՝ «բողոքի արտահայտման ձև է, որի գնահատականը նյութերի նախապատրաստման ընթացքում ավելի կտրվի»:
Ի պատասխան մի շարք իրավապաշտպան հասարարակական կազմակերպությունների հայտարարության, որում դատապարտվում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ հարձակումը, 2012 թ. ապրիլի 18-ին ՀՀ Ոստիկանությունը հայտարարել էր «…որ ենթադրյալ իրավունքների իրականացումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են առաջացնել վարչական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով»:
2012 թ. ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետի կողմից գրություն է ուղարկվում կազմակերպության ներկայացուցչին` հրավիրելով նրան բացատրություն տալու, ինչպես նաև խնդրվում է «քննությանը տրամադրել 2012 թ. ապրիլի 16-ին ցուցադրվելիք ադրբեջանական ֆիլմերի, ինչպես նաև դրանց ցուցադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեները»: Որին ի պատասխան կազմակերպության ներկայացուցիչը հայտնում է, որ այդ ֆիլմերը չեն կարող տրամադրվել, քանի որ այդ ֆիլմերը չկան կազմակերպության տրամադրության տակ, ինչպես նաև այն, որ իրավունք չունեն ներկայացուցչին հրավիրելու բացատրություն տալու
2012 թ. ապրիլի 18-ին Լոռու մարզի գլխավոր դաստախազը գրություն է ուղարկում կազմակերպության ղեկավարին և Լոռու մարզի քննչական բաժնի պետին՝ կազմակերպության կողմից 2012 թ. ապրիլի 16-ի հաղորդումները նախապատրաստվող նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու, նաև արդյունքների մասին Ա. Սաքունցին հայտնելու համար:
2012 թ. ապրիլի 18-ին Վանաձորի քաղաքապետի կողմից կազմակերպության ղեկավարին տրվում է տեղեկատվության պահանջի պատասխանը, համաձայն որի «2012 թ. ապրիլի 16-ին ժամը 9:00-ին ինձ է դիմել ՀՀ երկրապահ կամավորական միության Վանաձորի տարածքային բաժնի նախագահ, մայոր Ռ. Պ. Մադարյանը, հայտնելով նույն օրը Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում կազմակերպվող և մինչև 6 ժամ տևողությամբ “շտապ” հավաքի և «Հայքի» հրապարակ – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա” Վանաձորի գրասենյակ երթուղով կազմակերպող երթի մասին, որը նախատեսել էին սկսել ժամը 10:00-ին»:
2012 թ. ապրիլի 20-ին գլխավոր դատախազության պաշտոնական կայք էջում ներկայացվեց պարզաբանում, որ Լոռու մարզի դատախազի հնչեցրած կարծիքը որոշ լրատվության միջոցների կողմից ներկայացվել է աղճատված և ոչ լիարժեք՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Սակայն գլխավոր դատախազության կայքէջում ներկայացված պարզաբանման մեջ նույնությամբ վերարտադրված էր լրատվական միջոցներով ներկայացված՝ Լոռու մարզի դատախազի պատասխանը:
Ի դեպ, Վանաձորի քաղաքապետի կողմից 2012 թ. ապրիլի 26-ի գրությամբ, ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի հարցման, ներկայացվում են քաղաքապետարանի կողմից ստացված փաստաթղթերը, որոնցով իրազեկվել է 2012 թ. ապրիլի 16-ին ՀՀ երկրապահ կամավորական միության Վանաձոր տարածքային բաժնի նախագահ Մադարյանի կողմից Վանաձոր քաղաքի «Հայքի» հրաարակում կազմակերպվող և մինչև 6 ժամ տևողությամբ «շտապ» հավաքի և «Հայքի» հրապարակ – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ երթուղով կազմակերպվող երթի մասին: Նկատենք, որ այսպես կոչված «շտապ» հավաքի մասնակիցների թիվը անցնում էին 100-ը (տարբեր գնահատումներով 200-400 հոգի),
2012 թ. ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ն. Օսյանի ստորագրությամբ ուղարկված գրությամբ հայտնվում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, որում նշվում է, “Նկատի ունենալով, որ երթի մասնակիցների կողմից դիտավորությամբ ուղղված չի եղել հասարակական կարգը կոպիտ ձևով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք չի դրսևորվել, կազմակերպիչների և մասնակիցների գործողությունները պայմանավորված են եղել իրենց ազգային արժանապատվությունը պահելու և հենց այդ պատճառով էլ կազմակերպվել է խաղաղ երթ, որի ընթացքում Արթուր Սաքունցի կողմից հիշյալ ֆիլմերի ցուցադրումից չհրաժարվելու մասին կատարված հայտարարությունն է պատճառ դարձել, որպեսզի երթի մասնակիցները տարբեր եղանակներով` որպես բողոքի նշան արտահայտեն իրենց դժգոհությունները, ուստի որևէ անձի արարքում բացակայում է հանցակազմը;
2012 թ. ապրիլի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը գրություն էր հղել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանին. «հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 2012 թ. ապրիլի 16-ին՝ ժամր 10:50-11:30-ր րնկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, որր զուգորդել է առողջությանր վնաս հասցնելով և կազմակերպության գույքր ղիտավորությամբ ոչնչացնելով: Դեպքի վայրում ներկա էին ոստիկանության մի շարք ծառայողներ, որոնց կողմից հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ չեն ձեռնարկվել: Ելնելով վերոգրյալից և հիմք րնղունելով ձեր լիազորությունր դիմում եմ Ձեզ ղեպքի վայրում հասարակական կարզ ապահովող ոստիկանության ծառայողներերի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնել:», Ի պատասխան՝ 2012 թ. ապրիլի 28-ին ՀՀ Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը տեղեկացրել է, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին հասցեագրված գրությանն հիման վրա «նշանակվել և անց է կացվել ծառայողական քննություն, որի արդյունքներով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակի մոտ անցկացված հավաքի ընթացքում հասարակական կարգի ապահովման միջոցառումները արդյունավետ կատարելու համար անհաժեշտ նախապայմաններ չապահովելու համար ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»:
2012 թ. ապրիլի 30-ին ՀՀ ոստիկանությունը տարածեց հայտարարություն, ըստ որի՝ քննչական գործողությունների արդյունքում “պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս:
Հավաքի մասնակիցների կամ այլ անձանց կողմից քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող այլ գործողություններ չեն կատարվել: … Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:… հավաքի վայրում ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը»:
Ներկայացնելով իրավապահ մարմինների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունների, որոշումների, մեկնաբանությունների, գործողությունների, ժամանակագրությունը և նկարագրությունը նրանց և հանրության ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ հարցերի վրա.
Արդյո՞ք 2012 թ. ապրիլի 16-ի հավաքը եղել է շտապ: Ըստ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է, որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով, և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում»: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը»: Կազմակերպության տրամադրության տակ գտնվող փաստաթղթերով երևում է, որ «շտապ» հավաքի կազմակերպիչը չի տեղեկացրել ոստիկանությանը, դրա մասին ոստիկանությանը տեղեկացրել է Վանաձորի համայնքի ղեկավարը,
Նկատեք որ ֆիլմերի ցուցադրումը նախատեսված էր 2012 թ. ապրիլի 17-ին և ոչ թե ապրիլի 16-ին, այսինքն իրադարձությունը պետք է տեղի ունենար 1 օր հետո և պարզ չէ, թե ապրիլի 16-ին, ի՞նչ իրադարձություն էր, որին արձագանքում էր «շտապ» հավաքը:
Որքանո՞վ է այդ «շտապ» հավաքը եղել հրատապ: Նշենք, որ դեռևս 2012 թ. ապրիլի 14-ին 36 կազմակերպությունների և կուսակցությունների ստորագրությամբ տարածվել է հայտարարություն, որն ավարտվում է հետևյալ խոսքերով «Հարգելի՛ հայրենակիցներ, պատվախնդիր լոռեցիներ, հարկավոր է մերժումի ու դատապարտման խոսք ասել մեր մի քանի մոլորյալների հայրենադավ այս քայլին` միահամուռ և վճռական մեր «ՈՉ»-ը հնչեցնելով: Հարկ ենք համարում նաև նախազգուշացնել միջոցառման կազմակերպիչներին և նրանց օժանդակողներին, որ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն իրենք»: Ի՞նչ նկատի ունեն «որ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն իրենք» ձևակերպումով հայտարարության հեղինակները, որոնց թվում են ոչ միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այլև ուժային կառույցների ներկայացուցիչներ, պետական կառույցների աշխատակիցներ, որոնք հանդես են գալիս որպես հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Ինչքանո՞վ է այս «շտապ» հավաքի նախօրոք ծրագրավորվածությունը հանդիսացել իրավապահ մարմինների քննության առարկան, և ո՞վ է անմիջական կազմակերպողը հանդիսացել «Կոչ լոռեցիներին» հայտարարության ստորագրահավաքի համար:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «հավաքի սկզբում հավաքի ղեկավարը հայտարարում է իր անուն, ազգանունը, իսկ եթե հավաքը կազակերպել է իրավաբանական անձը, ապա նաև իրավաբանական անձի լրիվ անվանումը, հավաքի նպատակը, ինչպես նաև հավաքի ավարտի մոտավոր ժամկետը: Եթե հավաքի ընթացքում իրականացվելու է երթ, ապա հրապարակվում են երթուղին և ժամանակացույցը»: Քննչական մարմինը լռում է, թե արդյո՞ք այս պահանջներն իրականացվել են:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն հավաքի մասնակիցը պարտավոր է «չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը»: Արդյո՞ք իրավապահ մարմինները քննության առել են հավաքի մասնակիցների կողմից օրենքով սահմանված այս պահանջի կատարումը: Վերստին քննչական մարմինն լռում է:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 31-դ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հավաքի ղեկավարը պարտավոր է հավաքի ընթացքում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունենրը կանխելու, բռնությունից ձերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով»: Իսկ 4-րդ ենթակետի համաձայն, «իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը»: Քննչական մարմինը քննության առարկա չի դարձրել, թե արդյո՞ք օրենքի նշված պահանջները կատարվել են:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված են ոստիկանության պարտավորությունները, մասնավորապես «հեռացնել այն անձանց ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»: Քննչական մարմինը չի անդրադարձրել նաև ոստիկանության համար օրենքով սահմանված պարտականությունների կատարման հարցին:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանվում են հավաքը դադարացնելուն ուղղված ոստիկանության լիազորությունները, որի կատարման հարցին նույնպես քննչական մարմինը չի անդրադարձել: Այն, որ ոստիկանությունը ոչ թե անգործության է մատնվել, այլ ուղղակիորեն աջակցել է «շտապ» հավաքի կազմակերպիչներին վկայում է տեսանյութը, որում Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը շնորհակալություն է հայտնում ոստիկանությանը աջակցության համար: Այս փաստը նույնպես քննչական մարմինը քննության առարկա չի դարձրել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրավապահ մարմիններին տրամադրված տեսանյութերում ակնհայտ երևում է, որ գրասենյակի ուղղությամբ քար նետում է երիտասարդը, որի ինքնության ճշտման ուղղությամբ իրավապահ մարմինները որևէ գործողություն չեն կատարել: Մենք գտնում ենք, որ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ վարչական տուգանքի կիրառումը չի համապատասխանում իրականությանը, այլ Մ. Խաչատրյանին օգտագործում են որպես քավության նոխազ, իսկ իրական օրինախախտին թաքցնում: Ի դեպ, այդ երիտասարդը նույն ակտիվությամբ խոչընդոտում է «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ի կողմից “Փրկենք Թեղուտը” պաստառով երիտասարդների խաղաղ ակցիային ՀՀԿ համամասնական ցուցակով առաջին տեղը զբաղեցնող թեկնածուի հետ Վանաձորում 2012 թ. ապրիլի 27-ին նախընտրական հանդիպման ժամանակ:
Քննիչի որոշման մեջ հավաքի կազմակերպիչները և մասնակիցները հայտնում են, թե երթը կազմակերպված է եղել բացառապես ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումը արգելելու նպատակով և կարևոր չի եղել, թե որտեղ դրանք պետք է ցուցադրվեին, ուղղակիորեն հայտնելով, որ ոչ թե նպատակ են ունեցել իրենց բողոքն արտահայտելու, այլ արգելելու, և սա այն դեպքում, երբ ֆիլերի ցուցադրություն ապրիլի 16-ին` հավաքի օրը, նախատեսված չի եղել: Այս հանգամանքին նույնպես քննիչը չի անդրադարձել իր որոշման մեջ:
Քննիչի որոշման մեջ նշվում է, որ գրասենյակի ղեկավարը հայտարարել է «որ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի չի ունենալու, և միայն դրանից հետո երթի մասնակիցները հեռացել են գրասենյակի տարածքից»: Այսինքն ուղղակիորեն նշում են, որ տարածքը բռնագրավված է եղել, և հասարակական կազմակերպությունը զրկված է եղել իր բնականոն գործունեություննն իրականացնելու հնարավորությունից: Այս հարցերը նույնպես որևէ ուշադրության չեն արժանացել քննիչի կողմից:
Քննիչն իր որոշման մեջ հայտարարում է, որ «Արթուր Սաքունցի կողմից հիշյալ ֆիլմերի ցուցադրությունից չհրաժարվելն է պատճառ դարձել, որպեսզի հավաքի մասնակիցները տարբեր եղանակներով` որպես բողոքի նշան արտահայտեն իրենց դժգոհությունները, ուստի որևէ անձի արարքում բացակայում է հանցակազմը»: Քննիչն ակնհայտորեն կեղծում է իրականությունը, որովհետև հենց իրենք հավաքի կազմակերպիչները գիտեն, որ Արթուր Սաքունցը ֆիլմեր ցուցադրող չէ, այլ միայն ֆիլմերի ցուցադրումը կազմակերպող հասարակական կազմակերպությանը տարածք տրամադրող, իսկ ձվերի և քարերի նետումը գնահատում է, որպես բողոքի արտահայտելու նշան: Այսպիսով, ՀՀ իրավապահ մարմիններն ակնհայտորեն պաշտպանության տակ են վերցնում հասարակական կազմակերպության և նրա անդամների նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացրած անձանց, իրենց վրա վերցնելով նաև պատասխանատվությունը, որ ՀՀ-ում ապահովված չեն իրավապաշտպան կազմակերպությունների անվտանգ գործունեությունը:
Ի գիտություն՝ ՀՀ Քրեական Օրենսգրքի Հոդված 258. Խուլիգանությունը
Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
....
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Կազմակերպության կողմից իրավապահներին տրամադրված տեսանյութերում անկհայտ երևում է մեծ թվով երիտասարդների ներկայությունը, որոնք հանդիսանում են տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, քննչական մարմինը չի պարզել, թե ո՞ր բուհի, կամ այլ ուսումնական հաստատության ուսանողներն են եղել, և ինչպե՞ս է, որ առավոտյան այդ ժամին, երբ պետք է լինեն լսարաններում հայտնվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարակից տարածքում, և ո՞վ է նրանց թույլատրել կամ հորդորել մասնակցելու այդ գործողություններին;
Քննչական մարմինը քննության առարկա չի դարձրել, թե Լոռու մարզպետարանի 4 աշխատակիցները աշխատանքի ժամին, երբ պետք է մեր` հարկատուներիս վճարած հարկերի հաշվին կատարեին իրենց պարտականությունները, ի՞նչ հիմքով էին մասնակցում «շտապ» հավաքին և ո՞վ էր նրանց թույլատրել:
Տեղեկացնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի կողմից քննիչի որոշումը բողոքարկվել է Լոռու մարզի դատախազին:
Տեղեկություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և նրա աշխատակիցների նկատմամբ հարձակման վերաբերյալ իրավապահ մարմինների գործողությունների մասին
2012 թ. ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 10:30-11:00-ի սահմաններում, մոտ 200 քաղաքացիներ պաստառներով և դրոշակներով ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մոտեցել են կազմակերպության գրասենյակին:
Նրանցից մեծաթիվ խումբ մտել է գրասենյակ և ներկայացրել պահանջ այն մասին, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար: Կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ իրենց պատասխան կտրվի ավելի ուշ, սակայն պահանջ ներկայացնողները և այդ ընթացքում կազմակերպություն ներխուժած այլ քաղաքացիները բացականչություններով, սպառնալիքներով պահանջել են, որ պատասխան տրվի անհապաղ և այդ պահին: Կազմակերպության նախագահը հայտնել է, որ Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը նույն օրն՝ առավոտյան, հայտարարել է ֆիլմերի ցուցադրության հետաձգման մասին, սակայն նրանք պահանջել են, որ այդ մասին հրապարակավ ներկայացվի դրսում հավաքվածներին: Կազմակերպության նախագահը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, այդ մասին հայտարարել է խմբի կազմակերպիչների կողմից բերված բարձրախոսով:
Սակայն որոշ ժամանակ անց վերստին քաղաքացիների ներկայացուցիչները մտել են գրասենյակ և պահանջել, որ ընդհանրապես կազմակերպությունը տարածքը չպետք է տրամադրի ֆիլմերի ցուցադրության համար: Այդ պահանջի ներկայացմանը զուգահեռ դրսում հավաքվածների կողմից սկսել են նետվել ձվեր և քարեր, որոնցից երկուսը կոտրել են գրասենյակի պատուհանների ապակիները, իսկ դրանցից մեկը վնասել է կազմակերպության աշխատակիցներից մեկին: Միաժամանակ ուղղորդված և կազմակերպված սպառնալիքներ, հայհոյանքներ են հնչեցվել գրասենյակում գտնվող կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:
Այդ պահին ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն իրականացնել կազմակերպության աշխատակիցների անվտանգության, սպառնալիքների, բռնությունների կոչերի և հասարակական կարգի խախտման կանխարգելման ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպության կողմից հեռախոսազանգերի միջոցով ոստիկանությանը հայտնվել էր կազմակերպության և նրա աշխատակիցների անվտանգությանը սպառնացող վտանգի և անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, որը սակայն այդպես էլ չարվեց:
Գնահատելով իրավիճակը՝ կազմակերպության ղեկավարը հետագա անկանխատեսելի հետևանքների կանխման նպատակով ստիպված հրապարակավ հայտարարեց միջոցառման չիրականանալու մասին:
Իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների և որոշումների ժամանակագրություն
Հավաքի մասնակիցների կամ այլ անձանց կողմից քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող այլ գործողություններ չեն կատարվել: … Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:… հավաքի վայրում ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը»:
Ներկայացնելով իրավապահ մարմինների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունների, որոշումների, մեկնաբանությունների, գործողությունների, ժամանակագրությունը և նկարագրությունը նրանց և հանրության ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ հարցերի վրա.
Ի գիտություն՝ ՀՀ Քրեական Օրենսգրքի Հոդված 258. Խուլիգանությունը
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
....
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Տեղեկացնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի կողմից քննիչի որոշումը բողոքարկվել է Լոռու մարզի դատախազին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ