Լրահոս

14.05.2012 18:05


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2612B125 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 514 մլն 230 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 14 մլն 230 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 847 254 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3073 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը