Լրահոս

25.05.2009 16:56


Արման Մուսինյանը՝ Ահարոն Ադիբեկայնի մասին. «Եկեք նման անլուրջ երևույթները դնենք մի կողմ»

 -Ահարոն Ադիբեկյանն ասել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին 11,3 % է հավաքելու։ Իսկ, նույնիսկ օֆիցիալ տվյալներով՝ կեղծված արդյունքներով, մենք հավաքել ենք 21%։ Դրանից հետո իրեն հարգող ցանկացած անձ դրանով պետք է էլ չզբաղվի,-խոսելով Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի  հայտարարած հարցումների արդյունքների մասին՝ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Արման Մուսինյանը պնդում է, որ Հայաստանում  սոցիոլոգիական հարցումներն անաչառ չեն  2 պատճառով։

-Առաջինը հասարակության մեջ դեռ դուրս չեկած վախի տրամադրությունն է,  մարդիկ  խուսափում  են ասել իրենց իրական ընտրության մասին, և երկրորդ՝ նման ընկերություները գտնվում են իշխանոթյունների հովանավորության տակ,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը