Լրահոս

14.05.2012 17:18


Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում

Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում
Մայիսի 5-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի համերգասրահում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել «Կարկաչ» մանկական և պատանեկան երգչախմբերի ելույթը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Միջոցառմանն իր մասնակցությունն է բերել Հայաստանից ժամանած երաժշտագետ Իվան Վարդանյանը, ինչպես նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Մայիսի 9-ին Լիբանանի «Արցախ ֆոնդի» նախաձեռնությամբ «Վանա ձայն» ռադիոկայանը կազմակերպել էր ռադիոթոն՝ «Հանուն Արցախի հզորացման» կարգախոսով: Ռադիոթոնի ընթացքում հավաքվել է 57.000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է Արցախում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը:

            Մայիսի 9-ին Բեյրութի Մեսրոպյան բարձրագույն վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Բանախոսությամբ հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենադպիր, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը:

            Մայիսի 13-ին ՀՅԴ «Շուշի» կոմիտեի ակումբում տեղի է ունեցել hուշաքարի բացում՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:

Միջոցառումներ են կազմակերպվել նաև հայրենակցական միություններում և հայկական կրթօջախներում: 

Այս խորագրի վերջին նյութերը