Լրահոս

14.05.2012 17:23


Վրաստանի նոր խորհրդարանի շենքը 825 մլն դոլար է արժեցել

Վրաստանի նոր խորհրդարանի շենքը 825 մլն դոլար է արժեցել

Վրաստանի նոր խորհրդարանի շենքը, որը կառուցվում է Քութիսի քաղաքում, արժեցել է 825 մլն դոլար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն։

Նոր խորհրդարանի շինարարությունը կավարտվի այս տարվա աշնանը, սակայն նոր շենքում առաջին նիստը տեղի կունենա մայիսի 26–ին՝ Վրաստանի պետականության վերականգնման օրը։ Ավելի վաղ Վրաստանի սահմանադրական խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել, որը թույլ է տալիս խորհրդարանի նիստեր գումարել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Քութայիսիում։

Վրաստանի խորհրդարանը դեռևս 2009–ին էր որոշում ընդունել լիագումար նիստերը տեղափոխել Քութայիսի, իսկ Թբիլիսիում անցկացնել հանձնաժողովների և խորհրդարանական այլ լսումներ։ Սակայն այս տարվա մայիսին որոշում է ընդունվել խորհրդարանն ամբողջությամբ տեղափոխել Քութայիսի։

Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են մայիսի 26–ի նիստը, քանի որ այն համարում են Միխայիլ Սահակաշվիլիի փիար քայլ։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ պետական կառույցները տեղափոխվում են մայրաքաղաքից երկրի այլ շրջաններ։ Ավելի վաղ Բաթումի էր տեղափոխվել Վրաստանի սահմանադրական դատարանը։ 

Այս խորագրի վերջին նյութերը