Լրահոս

25.05.2009 16:22


Սալոնիկում կայացել է ՍԾՏՀԿ աշխատանքային խմբի նիստը

Սալոնիկում կայացել է ՍԾՏՀԿ աշխատանքային խմբի նիստը

            Մայիսի 20-22-ը Սալոնիկում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների փոքր և միջին ձեռնարկատիրության աշխատանքային խմբի նիստը: Այն կազմակերպված էր ՍԾՏՀԿ և հունական EOMMEX-ի հետ համատեղ և կրում էր «ՓՄՁ-ների համար նորարարական համակարգերի որոնումը: Ֆինանսական ճգնաժամը հնարավորության շրջելու բանալին» թեմատիկ անվանումը:

            Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին Հունաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Սերոբ Բեջանյանը և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աշխատակից Գոհար Գաբրիելյանը:

            Նիստի քննարկումների արդյունքների հիման վրա ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որն առաջիկայում կներկայացվի ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների քննարկմանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը