Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ ակնհայտ է, որ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունն ու պահվածքը, «Ժառանգության» նախընտրական ու հետընտրական վարքագիծը, ՀԱԿ–ը լքող մյուս հաճախորդների ֆրազեոլոգիան և իշխանությունների տեղեկատվական քաղաքականությունը կառավարվում է մեկ կենտրոնից և նպատակ ունի վարկաբեկել ԲՀԿ–ին, ու վերջինիս հետ հակամարտության ժամանակ ուժեղացնել Սերժ Սարգսյանի դիրքերը։
ՀՀԿ–ում պարզապես սարսափած են Ծառուկյանի հավաքած ձայների քանակից, և այժմ ամեն ինչ անում են, որպեսզի փոշիացնեն դրանք, և այդ իսկ պատճառով էլ խաղի մեջ են մտցվում բացահայտված ու բացահայտվելիք «ականները»։
Անգամ «Ժառանգության» ցուցակում հայտնված «ազնիվ քյարփինջի» համարում ունեցողն է մտել այդ խաղի մեջ և «լավաշ» հարցազրույց տալով վաղուց բացահայտված կայքին դժգոհում է ընտրություններից, բայց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ–ին «մոռացած»՝ քննադատության սլաքն ուղղում է ԲՀԿ–ի դեմ, ինչը ցույց է տալիս, որ Ազնիվն արդեն վաղուց «քյարփինջ» չէ, այլ լրիվ ինտեգրվել է ժողգործիքների անսամբլի հետ ու կատարում է իր փայ հաճախորդությունը՝ բնականաբար իրեն ռետինե խողովակի տեղ դրած։ Բայց դե ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ արձանագրում ...
Եվ այսպես, հայաստանյան չձեւավորված եւ չկայացած քաղաքական դաշտում նոր գործընթացներ են ծավալվում: Արդեն գրեթե կասկած չի հարուցում, որ Արամ Սարգսյանի մի քանի հոգանոց «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատների» պես, կպոկվի ՀԱԿ-ից եւ ձեռքերը քշտած ձեռնամուխ կլինի կատարել իր առջեւ դրված խնդիրը:
Արդեն իսկ տեսանելի է, որ իր տանն իշխանություններին ընդունող ու ճանապարհող, ինչպես նաև ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի ընկերը հանդիսացող Արամ Սարգսյանի թիվ մեկ խնդիրը լինելու է ոչ միայն աշխատել ՀԱԿ–ի, այլ նաև անդադար խոսել Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այլ խոսերով ասած՝ Արամ Սարգսյանին վերապահված է Գեղամյանի դերը։
«Հանրապետությանը» կտրամադրվեն բոլոր հնարավոր ամբիոնները, հեռուստաալիքները, կայքերը եւ թերթերն՝ այս գործը առաջ տանելու համար: Այս՝ «դհոլության», հարցում Արամ Սարգսյանի դաշնակիցն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդկանց համար է նկատելի, որ «Ժառանգության» առաջ խնդիր է դրված ամեն ինչ անել ԲՀԿ-ին հեղինակազրկելու եւ տեղի, անտեղի քննադատության ենթարկելու համար: «Ժառանգությունը» չի էլ հասկանում, որ արդեն իսկ բավական անհարմար եւ ծիծաղելի դրության մեջ է ընկել, քանի որ ընտրություններից հետո համառորեն չի նկատում տեղի ունեցած աննախադեպ ընտրակեղծիքը, քննադատական բառ անգամ չի ասում Սերժ Սարգսյանին, ավելին, քայլ առաջ է գնահատում տեղի ունեցած ընտրությունները և Գեղամյանի հանգույն խոսում է ԲՀԿ–ի դեմ։ Սրանց առանձին անդամներ, ՕԵԿ–ական կայքերին հղում անելով, հորթի հրճվանքով «ավետում» են, թե ահա ԲՀԿ–ն մտնում է կոալիցիա և որպեսզի թաքցնեն պատվիրատուի ականջները՝ թութակի պես անընդհատ կրկնում են, թե պայքարում են երեք նախագահների դեմ, բայց տեմպի տակ ընկած չեն զգում, որ բոլորը ֆիքսել իրենց՝ նախագահներից մեկի լաքեյի վերածվելու հանգամանքը։
Եթե «ժառանգությունը», իրոք, ուզում է պայքարել երեք նախագահների դեմ, ապա շատ լավ, բայց այդ դեպքում նրա թիվ մեկ թիրախը պետք է լինի Հայաստանում հաստատված քաղաքական բացարձակ մենաշնորհը, այլապես Սերժ Սարգսյանի ունեցած անվերահսկելի իշխանությունը թողած մյուս երկու նախագահների դեմ վիրտուալ պայքար տանելն էժանագին դհոլություն կամ, լավագույն դեպքում, քաղաքական անմեղսունակություն կարող է գնահատվել։
Հասկանալի է, որ բացարձակ մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ին եթե ճնշումներով հաջողվի կոալիցիա մտցնել ԲՀԿ–ին, ապա երկրում քաղաքական ամայացումը կատարյալ կդառնա ու մի քիչ զարմանալի ու ահագին կասկածելի է, որ իրեն ընդդիմադիր հռչակած «ժառանգությունը» «բալետ» է անում, որպեսզի ՀՀԿ–ին հաջողվի «գործընկեր» դարձնել մոտ կես միլիոն իրական ձայներ հավաքած Բարգավաճին։ Միայն քաղաքականապես անմեղսունակները կամ հաճախորդ քաղաքական ուժերը կարող են սրտատրոփ սպասել ԲՀԿ–ի կոալիցիա մտնելուն, ուրիշ ոչ մեկը։
Այս պահին եկեք արձանագրենք, որ «Ժառանգությունը», օգտագործելով տարբեր եւ տարատեսակ ամբիոններ, քննադատության է ենթարկում ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ժառանգականների ցանկացած խոսք սկսվում է տրակտորից և ավարտվում ԲՀԿ-ի հակաժողովրդավարության մասին արտահայտությամբ: Իսկ սոցիալական ցանցերում էլ «Ժառանգության» ներկայացուցիչները, մոռանալով, թե ով է երկրի նախագահը, եւ որ ուժն է տոտալ կեղծիքներով վերցրել խորհրդարանական տեղերի կեսից ավելին, անդադար քննադատության են ենթարկում ԲՀԿ-ին։
Սոցիալական ցանցերում արդեն շատ լավ գիտեն, որ եթե ինչ որ մեկը գրի, թե այսօր ամպրոպ էր, ապա կհայտնվի մի ժառանգական, ով կգրի, թե ամպրոպ պետք է լինի, քանի որ ԲՀԿ-ն անարդարացիորեն մեծ թվով ձայներ է ստացել: Հանձնարարականն ավելի քան հստակ է:
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ եթե ոմանց թվում է, թե ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում «Հանրապետությունը» եւ «Ժառանգությունը» կդադարեցնեն իրենց առաքելության իրականացումը, ապա սխալվում են: Ընդհակառակը, եթե ԲՀԿ–ն մտնի կոալիցիա, ապա հաճախորդների բերանը լեզու է դրվելու և այդ քննադատություններն ուժգնանալու են։ Նման իրավիճակում արդեն Բարգավաճը չի ունենալու հակափաստարկներ, քանի որ կոալիցիայի մեջ մտած կուսակցության համար անչափ դժվար կլինի հակափաստարկներ բերելը: Մյուս կողմից, հասարակությունն արդեն հակված է լինելու անցնել նրանց կողմը, ովքեր քննադատում են Ծառուկյանին։
ԲՀԿ ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենք ավելի քան 450 հազար ձայն են ստացել ոչ թե կոալիցիա կազմելու, այլ` միանգամայն այլ նպատակների համար: Եթե ԲՀԿ-ն իր մեջ ուժ գտնի եւ խուսափի կոալիցիայից, ապա քարը քարի վրա չի թողնի ե՛ւ«Հանրապետությունից», ե՛ւ «Ժառանգությունից», եվ նրանց պատվիրատուներից, ե՛վ մյուսներից, որոնք կհայտնվեն բավական աննախանձելի վիճակում: Ավելի պարզ ասած՝ «Րաֆֆի Հ.» և «Արամ Ս.» նախագծերը իշխանության համար կդառնան անիմաստ: Ընդ որում, նաեւ ֆինանսավորման տեսակետից:
Այսպիսով, առաջիկայում «Հանրապետություն» կուսակցության եւ «Ժառանգության» թիվ մեկ խնդիրն է լինելու ամեն կերպ հեղինակազրկել եւ աշխատել ԲՀԿ-ի դեմ, իսկ որպես երկրորդ գործ, շարունակել Կոնգրեսի պառակտումը: Իշխանությունները պարզապես քսի կտան իրենց շներին՝ հենց որ ԲՀԿ–ն կոալիցիա մտնի։ Դեռ չմտած են քսի տվել, էլ ուր մնաց թե կոալիցիա կազմելուց հետո խնայեն Ծառուկյանին։ Եւ այստեղ արդեն երկրորդական է, թե Արամ Սարգսյանը կմիանա «Ժառանգությանը», թե ոչ: Այստեղ ամենակարեւորն այն է, որ հարկավորները համապատասխան հետեւություններ անեն։ Խոսքս հատկապես վերաբերում է իր և Հայաստանի հանրության համար ճակատագրական որոշման առաջ կանգնած ԲՀԿ-ին:
«Րաֆֆի Հ.»–ի և «Արամ Ս.»-ի դերակատարումը
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ ակնհայտ է, որ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունն ու պահվածքը, «Ժառանգության» նախընտրական ու հետընտրական վարքագիծը, ՀԱԿ–ը լքող մյուս հաճախորդների ֆրազեոլոգիան և իշխանությունների տեղեկատվական քաղաքականությունը կառավարվում է մեկ կենտրոնից և նպատակ ունի վարկաբեկել ԲՀԿ–ին, ու վերջինիս հետ հակամարտության ժամանակ ուժեղացնել Սերժ Սարգսյանի դիրքերը։
ՀՀԿ–ում պարզապես սարսափած են Ծառուկյանի հավաքած ձայների քանակից, և այժմ ամեն ինչ անում են, որպեսզի փոշիացնեն դրանք, և այդ իսկ պատճառով էլ խաղի մեջ են մտցվում բացահայտված ու բացահայտվելիք «ականները»։
Անգամ «Ժառանգության» ցուցակում հայտնված «ազնիվ քյարփինջի» համարում ունեցողն է մտել այդ խաղի մեջ և «լավաշ» հարցազրույց տալով վաղուց բացահայտված կայքին դժգոհում է ընտրություններից, բայց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ–ին «մոռացած»՝ քննադատության սլաքն ուղղում է ԲՀԿ–ի դեմ, ինչը ցույց է տալիս, որ Ազնիվն արդեն վաղուց «քյարփինջ» չէ, այլ լրիվ ինտեգրվել է ժողգործիքների անսամբլի հետ ու կատարում է իր փայ հաճախորդությունը՝ բնականաբար իրեն ռետինե խողովակի տեղ դրած։ Բայց դե ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ արձանագրում ...
Եվ այսպես, հայաստանյան չձեւավորված եւ չկայացած քաղաքական դաշտում նոր գործընթացներ են ծավալվում: Արդեն գրեթե կասկած չի հարուցում, որ Արամ Սարգսյանի մի քանի հոգանոց «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատների» պես, կպոկվի ՀԱԿ-ից եւ ձեռքերը քշտած ձեռնամուխ կլինի կատարել իր առջեւ դրված խնդիրը:
Արդեն իսկ տեսանելի է, որ իր տանն իշխանություններին ընդունող ու ճանապարհող, ինչպես նաև ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի ընկերը հանդիսացող Արամ Սարգսյանի թիվ մեկ խնդիրը լինելու է ոչ միայն աշխատել ՀԱԿ–ի, այլ նաև անդադար խոսել Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այլ խոսերով ասած՝ Արամ Սարգսյանին վերապահված է Գեղամյանի դերը։
«Հանրապետությանը» կտրամադրվեն բոլոր հնարավոր ամբիոնները, հեռուստաալիքները, կայքերը եւ թերթերն՝ այս գործը առաջ տանելու համար: Այս՝ «դհոլության», հարցում Արամ Սարգսյանի դաշնակիցն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդկանց համար է նկատելի, որ «Ժառանգության» առաջ խնդիր է դրված ամեն ինչ անել ԲՀԿ-ին հեղինակազրկելու եւ տեղի, անտեղի քննադատության ենթարկելու համար: «Ժառանգությունը» չի էլ հասկանում, որ արդեն իսկ բավական անհարմար եւ ծիծաղելի դրության մեջ է ընկել, քանի որ ընտրություններից հետո համառորեն չի նկատում տեղի ունեցած աննախադեպ ընտրակեղծիքը, քննադատական բառ անգամ չի ասում Սերժ Սարգսյանին, ավելին, քայլ առաջ է գնահատում տեղի ունեցած ընտրությունները և Գեղամյանի հանգույն խոսում է ԲՀԿ–ի դեմ։ Սրանց առանձին անդամներ, ՕԵԿ–ական կայքերին հղում անելով, հորթի հրճվանքով «ավետում» են, թե ահա ԲՀԿ–ն մտնում է կոալիցիա և որպեսզի թաքցնեն պատվիրատուի ականջները՝ թութակի պես անընդհատ կրկնում են, թե պայքարում են երեք նախագահների դեմ, բայց տեմպի տակ ընկած չեն զգում, որ բոլորը ֆիքսել իրենց՝ նախագահներից մեկի լաքեյի վերածվելու հանգամանքը։
Եթե «ժառանգությունը», իրոք, ուզում է պայքարել երեք նախագահների դեմ, ապա շատ լավ, բայց այդ դեպքում նրա թիվ մեկ թիրախը պետք է լինի Հայաստանում հաստատված քաղաքական բացարձակ մենաշնորհը, այլապես Սերժ Սարգսյանի ունեցած անվերահսկելի իշխանությունը թողած մյուս երկու նախագահների դեմ վիրտուալ պայքար տանելն էժանագին դհոլություն կամ, լավագույն դեպքում, քաղաքական անմեղսունակություն կարող է գնահատվել։
Հասկանալի է, որ բացարձակ մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ին եթե ճնշումներով հաջողվի կոալիցիա մտցնել ԲՀԿ–ին, ապա երկրում քաղաքական ամայացումը կատարյալ կդառնա ու մի քիչ զարմանալի ու ահագին կասկածելի է, որ իրեն ընդդիմադիր հռչակած «ժառանգությունը» «բալետ» է անում, որպեսզի ՀՀԿ–ին հաջողվի «գործընկեր» դարձնել մոտ կես միլիոն իրական ձայներ հավաքած Բարգավաճին։ Միայն քաղաքականապես անմեղսունակները կամ հաճախորդ քաղաքական ուժերը կարող են սրտատրոփ սպասել ԲՀԿ–ի կոալիցիա մտնելուն, ուրիշ ոչ մեկը։
Այս պահին եկեք արձանագրենք, որ «Ժառանգությունը», օգտագործելով տարբեր եւ տարատեսակ ամբիոններ, քննադատության է ենթարկում ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ժառանգականների ցանկացած խոսք սկսվում է տրակտորից և ավարտվում ԲՀԿ-ի հակաժողովրդավարության մասին արտահայտությամբ: Իսկ սոցիալական ցանցերում էլ «Ժառանգության» ներկայացուցիչները, մոռանալով, թե ով է երկրի նախագահը, եւ որ ուժն է տոտալ կեղծիքներով վերցրել խորհրդարանական տեղերի կեսից ավելին, անդադար քննադատության են ենթարկում ԲՀԿ-ին։
Սոցիալական ցանցերում արդեն շատ լավ գիտեն, որ եթե ինչ որ մեկը գրի, թե այսօր ամպրոպ էր, ապա կհայտնվի մի ժառանգական, ով կգրի, թե ամպրոպ պետք է լինի, քանի որ ԲՀԿ-ն անարդարացիորեն մեծ թվով ձայներ է ստացել: Հանձնարարականն ավելի քան հստակ է:
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ եթե ոմանց թվում է, թե ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում «Հանրապետությունը» եւ «Ժառանգությունը» կդադարեցնեն իրենց առաքելության իրականացումը, ապա սխալվում են: Ընդհակառակը, եթե ԲՀԿ–ն մտնի կոալիցիա, ապա հաճախորդների բերանը լեզու է դրվելու և այդ քննադատություններն ուժգնանալու են։ Նման իրավիճակում արդեն Բարգավաճը չի ունենալու հակափաստարկներ, քանի որ կոալիցիայի մեջ մտած կուսակցության համար անչափ դժվար կլինի հակափաստարկներ բերելը: Մյուս կողմից, հասարակությունն արդեն հակված է լինելու անցնել նրանց կողմը, ովքեր քննադատում են Ծառուկյանին։
ԲՀԿ ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենք ավելի քան 450 հազար ձայն են ստացել ոչ թե կոալիցիա կազմելու, այլ` միանգամայն այլ նպատակների համար: Եթե ԲՀԿ-ն իր մեջ ուժ գտնի եւ խուսափի կոալիցիայից, ապա քարը քարի վրա չի թողնի ե՛ւ «Հանրապետությունից», ե՛ւ «Ժառանգությունից», եվ նրանց պատվիրատուներից, ե՛վ մյուսներից, որոնք կհայտնվեն բավական աննախանձելի վիճակում: Ավելի պարզ ասած՝ «Րաֆֆի Հ.» և «Արամ Ս.» նախագծերը իշխանության համար կդառնան անիմաստ: Ընդ որում, նաեւ ֆինանսավորման տեսակետից:

Արման Սահակյան