Լրահոս

15.05.2012 09:15


ՄԻՊ-ԵԱՀԿ/ԵԳ ընտրաանգործության և Տիկին Էշթոնի ողջույնների մասին

ՄԻՊ-ԵԱՀԿ/ԵԳ  ընտրաանգործության և  Տիկին  Էշթոնի ողջույնների մասին

 «Թեժ  գիծ, արագ  արձագանքման  խմբեր, իրավական  աջակցություն, վարույթների  հարուցում» – առ այսօր  մեր  ականջները  ողողող  այս եզրույթները  ՄԻՊ-ի  ընտրաբառապաշարից  են՝ գեղեցիկ, սակայն ծաղրին  հասնող, անարդյունք:

   Բերենք  այդ  պատկերը  մեր օրինակից՝

  1. նախընտրական քարոզչության  ամենաթեժ  պահին,  ՄԻՊ  «թեժ  գծին»  ահազանգել  ենք, որ  Հանրային ռադիոյի  «Ռադիոլուրը» հենց  այս  ահազանգման պահին  լուսաբանում  է  ՀՀ  Վարչապետի  աշխատանքային գործունեությունը, որն  ակնհայտորեն  հակասում է ԸՕ  22-րդ հոդվածի  պահանջներին:

Պատասխանել  են՝ «մասնագետը  Ձեզ  կզանգահարի», ինչն  առ  այսօր  չի  իրականացել:

  1. ապրիլի  18-ին  ՄԻՊ-ին  գրավոր ներկայացրել  ենք  բողոք  62  խախտման մասին:

Պատասխանել  են՝ «ընդունել  ենք  վարույթ»  և  առ այսօր  ոչ  մի  պատասխան:

  1. մայիսի  13-ին  ՄԻՊ  «թեժ  գծին»  ահազանգել  ենք, որ  ԿԸՀ  խախտելով  ԸՕ  պահանջները  չի  քննել  մեր  բողոքները, իսկ հետագայում  նաև, թույլ  չի  տվել մասնակցել  այդ  բողոքների  քննման  ԿԸՀ  նիստին  և  ամփոփել  է ընտրության արդյունքները:

Պատասխանել  են՝ «այսօր  ոչ  աշխատանքային  օր  է, վաղը  կպատասխանենք:

«Վաղն  էլ»  պատասխանել  են, որ  կպատասխանեն:

  1. մայիսի  13-ին  ՄԻՊ  «թեժ  գծին»  ահազանգել  ենք, որ  ԿԸՀ-ն  առանց  դիտորդի  բողոքը  քննելու   ամփոփել  է      ընտրության արդյունքները:

Պատասխանել  են՝ նույն  է, այն  է՝  .......կպատասխանեն:

     Ասում  են՝  Զեկույց  են նախապատրաստում՝ միայն  պարզ  չէ  թե  ում  կամ  ինչի  համար: Ասում  են՝  գալիք  ընտրություններն  ավելի  «ազատ  ու  արդար»  անցկացնելու  համար:

      Պատկերացնու՞մ  եք՝  1,7  մլն  եվրո՝ այս  անգործության համար, այն էլ՝  դա  իրականացնում  է մի  մարմին, որն  ունի  3  անդամ  ԿԸՀ-ում, այսինքն՝ ինքն  իրենից է  մեզ  իբր պաշտպանում:

      Ինչևէ, այս  ծաղրուծանակի  իմաստը  պարզ  է՝ կեցցե  «ազատ  ու  արդար»  ընտրությունը /Հ.Գ./.:

     Սակայն, մի՞թե  ԵՄ  միլիոնների  նպատակը  հենց  դա  է՝ հայաստանցուս   վնաս  պատճառելը.....գուցե  ԵԱՀԿ  երևանյան գրասենյակի  ղեկավարը  պարզաբանի  իր  այդ  ծրագրի  իրական  նպատակը /http://www.osce.org/yerevan/88994/: 

    Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/ ԸՕՎՀ Հանձնաժողով

   Հ.Գ. - http://armenpress.am/arm/news/690834/em-n-koch-e-anum-hayastani-ishkhanutyunnerin-ev-ynddimutyany.html

18:20, 8 Մայիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Ընդլայնման ու եվրոպական հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են արել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ խորհրդի մամլո ծառայությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է.,Եվրոպական միությունը ողջունում է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը: Մենք ողջունում ենք թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելուն ուղղված հայկական իշխանությունների ջանքերը:

Այս խորագրի վերջին նյութերը