Լրահոս

15.05.2012 10:34


Վարդան Ղուկասյանին կփոխարինե՞ն Արման Սահակյանով

Վարդան Ղուկասյանին կփոխարինե՞ն Արման Սահակյանով

«Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ իշխանությունը ծրագրել է Գյումրիի ՀՀԿ–ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այդ պաշտոնում փոխարինել թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ–ից առաջադրված թեկնածու Արման Սահակյանով։ Վերջինս մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններում այդ ընտրատարածքում պարտվել է ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանից։ Ըստ ԿԸՀ–ի հրապարակած թվերի՝ ՀՀԿ–ն Գյումրիում հավաքել է 24,5% ձայն, իսկ ԲՀԿ–ն՝ 44,46%։ ՀՀԿ–ում նման պարտության թիվ մեկ պատասխանատու համարում են Վարդան Ղուկասյանին։

Գյումրիի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի կա՛մ 9–ին, կա՛մ 16–ին։ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ ցուցակի 76–րդ համարն է, և ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, ենթադրվում է, որ նրան կտանեն խորհրդարան, իսկ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացնեն։ Թերթը գրում է, որ ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը որոշել է նախագահական ընտրություններից առաջ իրավիճակն ու մթնոլորտը հանրապետության երկրորդ քաղաքում փոխել և այնտեղ ամրացնել իր դիրքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը