Լրահոս

25.05.2009 16:32


«Տաղտկալի ընտրարշավ». Հ. Հովհաննիսյան

«Տաղտկալի ընտրարշավ». Հ. Հովհաննիսյան

«Տաղտկալի ընտրարշավ». Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսպիսի բնութագիր է տվել՝ ասելով, որ նախընտրական արշավն իրեն չի գոհացրել, քաղաքական տեխնոլոգիաների առումով ինքը շատ սխալներ է տեսել։

-Չմասնակցելով ընտրապայքարին՝ Սերժ Սարգսյանը փորձում է ընդգծել, որ ինքը վեր է պայքարից։ Այսինքն, ինքը չի միջամտում ընտրարշավին, և դրանով ցույց է տալիս իր առավելությունը մյուս կուսակցապետերի նկատմամբ, ովքեր  նույնիսկ չլինելով ցուցակում՝ ձեռքները քշտած մտել են ընտրարշավի մեջ։ Օրինակ՝ Արթուր Բաղդասարյանը,-հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը։

-Ընդամենը մնում է 5-6 օր, իսկ այն բեկումը, որի մասին ես վերջերս ասում էի, դեռ չկա,-հայտարարել է քաղաքագետը։ -Քաղաքական պայքարի այն ձևաչափը, որը կոչվում է Հայ ազգային կոնգրես, պետք է կրի ամբողջական պատասխանատվությունը թե՛ ընտրությունների արդյունքի համար, թե՛ հետընտրական զարգացումների։

Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե հնչող ելույթներում որոշակի կոմպրոմատներ պետք է լինեն, և թիրախը պետք է թաղապետները լինեն։

Այս խորագրի վերջին նյութերը