Լրահոս

15.05.2012 13:05


Հաստատվել են մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերը

Հաստատվել են մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերը

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարության   որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:  Ըստ այդմ՝  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130 և վճարովի՝  19 000 տեղ: 

Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692  մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը՝ առանց տարկետման իրավունքի,  որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427  մագիստրոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:

Այս խորագրի վերջին նյութերը