Դավիթ Հակոբյան. «Ընդդիմությունը պետք է միասնական թեկնածու առաջադրի նախագահական ընտրություններում»
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքով այսօր ժամանակի կարևոր հրամայականն է, որ ընդդիմությունն ուշքի գա և նոր ձևաչափով, սկզբունքորեն նոր տիպի գաղափարական հենքի վրա ընդդիմություն ձևավորի, որպեսզի չդառնա «Հանրապետական խունտայի սպասավոր աղախինը»։
–ԸԻմ կոչը գաղափարական նոր սկզբունքներով ընդդիմության ձևավորումն է ապագա նախագահական ընտրություններից առաջ նոր միասնական լիդեր առաջարկելու համար,–ասել է Դավիթ Հակոբյանը։
Բանախոսը նշել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերի առանցքը պետք է լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն, այդպիսով, կդառնա «ազգային հերոս»։ Իսկ թե այդ նոր միասնական ընդդիմությունն ում կառաջադրի որպես միասնական թեկնածու, այլ խնդիր է։ Այնուամենայնիվ, մարքսիստը ներկայացրել է այդ հնարավոր թեկնածուի մասին իր պատկերացումները.
–Ամեն ոք, ով կարող է լինել նոր հայեցակարգային ճարտարապետը թե՛ տնտեսական դոկտրինայի, թե՛ ագրարային քաղաքականության, թե՛ նոր դիվանագիտական հայեցակարգի։
Դավիթ Հակոբյանը կարծում է, որ միասնական թեկնածուի առաջադրումը ոչ թե մեկ անհատի խնդիր է, այլ առաջին հերթին հասարակության և նոր, միասնական ընդդիմության։

7or.am