Լրահոս

15.05.2012 14:45


Հուշարձանագետ. «Ստացվում է, որ աղետների հետևանքով միայն հայկական հուշարձաններն են փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները բախտավոր են»

Հուշարձանագետ. «Ստացվում է, որ աղետների հետևանքով միայն հայկական հուշարձաններն են փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները բախտավոր են»

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին «խոնարհված է, և շատ անելիքներ կան, որպեսզի այն վերականգնվի»։

–Վրաստանի իշխանությունների կողմից Սուրբ Նշան եկեղեցին չի դիտարկվել որպես պատմական հուշարձան, և դա է պատճառը, որ մինչ օրս մատնվել է անուշադրության,–ասել է հուշարձանագետը և ավելացրել,–Սուրբ Նշան եկեղեցին մինչ փլվելը երկու անգամ հրդեհվել է՝ նախ 2002թ–ին, ապա 2012թ–ին: Աղյուսաշեն շինությունների հրդեհները չեն մարվում ջրով, մարվում են ավազով կամ փրփուրով: Բայց երկու դեպքում էլ Սուրբ Նշանի հրդեհները մարվել են միմիայն ջրով, որը հանգեցրել է փլուզման։

Վրացական մամուլը գրել էր, որ Սուրբ Նշան եկեղեցու մի մասը փլվել էր անձրևներից հետ, սակայն հուշարձանագետը զարմանքով նշել է, որ անձրևից և երկրաշարժից հետո փլվում են միայն հայկական եկեղեցիները:

–Երկրաշարժ եղավ, ասացին՝ Շամփուրենցոց եկեղեցին երկրաշարժից մեկ օր անց փլվել է, հիմա էլ անձրևներից հետո Սուրբ Նշանն է փլվում: Ստացվում է, որ այդ բնական աղետների հետևանքով միայն հայկական եկեղեցիներն ու հուշարձաններն են վնասվում և փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները բախտավոր են,- ասել է բանախոսը։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը