Այսօր հյուրընկալվելով «a1plus.am»–ի «Հետգրություն» հաղորդաշարին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱրամՍարգսյանըպատասխանել է հարցին, թե ինչո՞ւ, երբ ՀԱԿ–ը երկխոսում էր կոալիցիայի հետ, ինքն անվերապահորեն ողջունում էր դա և բավական ոգևորված էր, իսկ երբ խոսքը ԲՀԿ–ի հետ ընդամենը ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին գնաց, հրապարակայնորեն դեմ է արտահայտվում։
Արամ Սարգսյանն ասել է, որ դեռ նախկինում՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարել է, որ եթե վաղը գնան, կանգնեն նախագահական շենքի դիմաց, նույնիսկ այդ պահին ինքը կողմ կլինի երկխոսությանը։
–Ես գտնում եմ, որ երկխոսությունն իմաստ ունի, երբ դու դրսում 100 հազար և ավելի մարդ ունես։ Այդ դեպքում դու ուժեղ ես, այդ դեպքում դու կարող ես քեզ թույլ տալ երկխոսել, և այդ երկխոսությունը կլինի հավասարը հավասարին, այդ դեպքում դու կարող ես ասել՝ ժողովո՛ւրդ, այս էտապում ճիշտը ընտրությունների գնալն է, որովհետև 100 հազար նշանակում է՝ 300–500 հազար մարդ էլ տանը քվեարկող ունենք։ Բայց երբ դու գնում ես 7 օրով նստացույց անում, պահանջներ դնում, որտեղ ասում ես՝ կես օրվա հավաքների խնդիր ունեմ, գիշերվա մեկ–երկու հազարը պահում եմ, ու հետո խոսում ես երկխոսությունից, գիտեք ինչ, մեղմ ասած, լավ չի նայվում։ Իսկ ինչ վերաբերում է Հանրապետականի հետ երկխոսությանը, հիշեցնեմ, որ այդ ժամանակ Կոնգրեսին մաս կազմող հիմնական կուսակցությունները ներկայացուցիչներ տվեցին երկխոսության համար։ «Հանրապետություն» կուսակցությունն այդ ցանկում ներկայացուցիչ չուներ։ Դա մեր վերաբերմունքն էր երկխոսությանը։
–Այսինքն, այդ ժամանա՞կ էլ էիք դեմ երկխոսությանը,–Արամ Աբրահամյանի ճշտող հարցին Ա. Սարգսյանն ընդամենը պատասխանել է.
–Այդ առաջարկությունը երբ արվել է, ես մարդ չեմ տվել։
Ահա այսպիսի մազալու բաներ։ Մարդը լրիվ փոխել է իր տեսակետները։
Տեղին է հիշեցնելը, որ Արամ Սարգսյանն ամենաշատն էր հարցազրույցներ տալիս իշխանության հետ երկխոսության օրերին ու ոգևորված խոսում այդ մասին, իսկ գյալաջի հիշեցնող երկխոսությունը քննադատողներին ասում, որ նրանք խանդում են, քանզի հասկանում են, որ կոալիցիայի ու ՀԱԿ–ի երկխոսության արդյունքում քաղաքական դաշտը կիսվելու է այս երկու սուբյեկտների միջև։ Ինչպես տեսնում ենք, եկել է տեսակետները փոխելու և ավելի արմատական ընդդիմություն խաղալու ժամանակը։
Ա. Սարգսյանի համար եկել է Սերժ Սարգսյանի շահերից բխող հայտարարություններ անելու, ՀՀԿ–ի գլխացավանք հանդիսացող ԲՀԿ–ի դեմ հանդես գալու և գեղամյանություն անելու ժամանակը։
Ի դեպ, հիշյալ հաղորդման ընթացքում հարց է հնչել նաև, թե ինչպե՞ս էր Արամ Սարգսյանը հանդուրժում, որ իր եղբայրը նախընտրական քարոզչության ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին էր.
–Իմ եղբայրն այնպիսին է, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին ե՛ս կուզենայի, որ լիներ։ Ես իմ երկու եղբայրներին էլ՝ թե՛ Արմենին, թե՛ Վազգենին, սիրում եմ հենց դրա համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին կան։ Արմենը բացարձակ ապաքաղաքական մարդ է։ Երբ Արմենը բանտում էր, նույն Գագիկ Ծառուկյանն այդ 7 տարիների ընթացքում միշտ իր ուտելիքի, ծխելիքի, բանտի համար վերանորոգումներ անելու խնդիրները լուծել է։ Իրենք որսի ընկերներ են։ Մնացած մարդիկ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, Լևոն Տեր–Պետրոսյանի շրջապատը, Արմենի համար իր ավագ եղբոր ընկերներն են։ Եվ ինքը եկել է հանրահավաքից հետո իր ավագ եղբոր ընկերներին իր տուն հրավիրելու և հյուրասիրելու։ Նույնն էլ Սերժ Սարգսյանի հետ եկածներն իր ավագ եղբոր ընկերներն են, որոնք տարբեր առիթներով Արմենին հրավիրում են։ Կարծում եմ, որ Արմենը՝ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, իրեն շա՛տ ճիշտ է պահում։ Որպես Արա՛մ Սարգսյանի եղբայր՝ ես իրենից դժգոհ չեմ։
Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում
Այսօր հյուրընկալվելով «a1plus.am»–ի «Հետգրություն» հաղորդաշարին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ, երբ ՀԱԿ–ը երկխոսում էր կոալիցիայի հետ, ինքն անվերապահորեն ողջունում էր դա և բավական ոգևորված էր, իսկ երբ խոսքը ԲՀԿ–ի հետ ընդամենը ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին գնաց, հրապարակայնորեն դեմ է արտահայտվում։
Արամ Սարգսյանն ասել է, որ դեռ նախկինում՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարել է, որ եթե վաղը գնան, կանգնեն նախագահական շենքի դիմաց, նույնիսկ այդ պահին ինքը կողմ կլինի երկխոսությանը։
–Ես գտնում եմ, որ երկխոսությունն իմաստ ունի, երբ դու դրսում 100 հազար և ավելի մարդ ունես։ Այդ դեպքում դու ուժեղ ես, այդ դեպքում դու կարող ես քեզ թույլ տալ երկխոսել, և այդ երկխոսությունը կլինի հավասարը հավասարին, այդ դեպքում դու կարող ես ասել՝ ժողովո՛ւրդ, այս էտապում ճիշտը ընտրությունների գնալն է, որովհետև 100 հազար նշանակում է՝ 300–500 հազար մարդ էլ տանը քվեարկող ունենք։ Բայց երբ դու գնում ես 7 օրով նստացույց անում, պահանջներ դնում, որտեղ ասում ես՝ կես օրվա հավաքների խնդիր ունեմ, գիշերվա մեկ–երկու հազարը պահում եմ, ու հետո խոսում ես երկխոսությունից, գիտեք ինչ, մեղմ ասած, լավ չի նայվում։ Իսկ ինչ վերաբերում է Հանրապետականի հետ երկխոսությանը, հիշեցնեմ, որ այդ ժամանակ Կոնգրեսին մաս կազմող հիմնական կուսակցությունները ներկայացուցիչներ տվեցին երկխոսության համար։ «Հանրապետություն» կուսակցությունն այդ ցանկում ներկայացուցիչ չուներ։ Դա մեր վերաբերմունքն էր երկխոսությանը։
–Այսինքն, այդ ժամանա՞կ էլ էիք դեմ երկխոսությանը,–Արամ Աբրահամյանի ճշտող հարցին Ա. Սարգսյանն ընդամենը պատասխանել է.
–Այդ առաջարկությունը երբ արվել է, ես մարդ չեմ տվել։
Ահա այսպիսի մազալու բաներ։ Մարդը լրիվ փոխել է իր տեսակետները։
Տեղին է հիշեցնելը, որ Արամ Սարգսյանն ամենաշատն էր հարցազրույցներ տալիս իշխանության հետ երկխոսության օրերին ու ոգևորված խոսում այդ մասին, իսկ գյալաջի հիշեցնող երկխոսությունը քննադատողներին ասում, որ նրանք խանդում են, քանզի հասկանում են, որ կոալիցիայի ու ՀԱԿ–ի երկխոսության արդյունքում քաղաքական դաշտը կիսվելու է այս երկու սուբյեկտների միջև։ Ինչպես տեսնում ենք, եկել է տեսակետները փոխելու և ավելի արմատական ընդդիմություն խաղալու ժամանակը։
Ա. Սարգսյանի համար եկել է Սերժ Սարգսյանի շահերից բխող հայտարարություններ անելու, ՀՀԿ–ի գլխացավանք հանդիսացող ԲՀԿ–ի դեմ հանդես գալու և գեղամյանություն անելու ժամանակը։
Ի դեպ, հիշյալ հաղորդման ընթացքում հարց է հնչել նաև, թե ինչպե՞ս էր Արամ Սարգսյանը հանդուրժում, որ իր եղբայրը նախընտրական քարոզչության ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին էր.
–Իմ եղբայրն այնպիսին է, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին ե՛ս կուզենայի, որ լիներ։ Ես իմ երկու եղբայրներին էլ՝ թե՛ Արմենին, թե՛ Վազգենին, սիրում եմ հենց դրա համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին կան։ Արմենը բացարձակ ապաքաղաքական մարդ է։ Երբ Արմենը բանտում էր, նույն Գագիկ Ծառուկյանն այդ 7 տարիների ընթացքում միշտ իր ուտելիքի, ծխելիքի, բանտի համար վերանորոգումներ անելու խնդիրները լուծել է։ Իրենք որսի ընկերներ են։ Մնացած մարդիկ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, Լևոն Տեր–Պետրոսյանի շրջապատը, Արմենի համար իր ավագ եղբոր ընկերներն են։ Եվ ինքը եկել է հանրահավաքից հետո իր ավագ եղբոր ընկերներին իր տուն հրավիրելու և հյուրասիրելու։ Նույնն էլ Սերժ Սարգսյանի հետ եկածներն իր ավագ եղբոր ընկերներն են, որոնք տարբեր առիթներով Արմենին հրավիրում են։ Կարծում եմ, որ Արմենը՝ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, իրեն շա՛տ ճիշտ է պահում։ Որպես Արա՛մ Սարգսյանի եղբայր՝ ես իրենից դժգոհ չեմ։
Կորյուն Մանուկյան