Տնտեսական

15.05.2012 16:50


Դոլարի փոխարժեքը նոր ռեկորդներ է սահմանում

Դոլարի փոխարժեքը նոր ռեկորդներ է սահմանում

Այսօր՝ մայիսի 15–ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 397,53 դրամ մեկ դոլարի համար։ Մեկ օրում դոլարը թանկացել է 0,39 տոկոսով կամ 1,53 դրամով, իսկ վերջին երկու առևտրային սեսիայում դոլարը թանկացել է ավելի քան 2 դրամով, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 2,5 տարվա ընթացքում։

Այսպիսով, դրամն անկման փուլ է մտել։ Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 2,8 մլն դոլար, ինչը վկայում է, որ Կենտրոնական բանկը սպասողական քաղաքականություն է վարում, չնայած բազմիցս հայտարարել է, որ փոխարժեքի կտրուկ տատանումներ թույլ չի տա։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը հասել է 397 դրամի, վաճառքի նվազագույն սակագինը սահմանվել է 399 դրամ 1 դոլարի համար։

Այս խորագրի վերջին նյութերը