Շիրակի մարզի դատախազը երրորդ անգամ է հանձնարարել ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները
«Գալա» հեռուստաընկերության` 2012թ. մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:
Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված, դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար 06.05.2012թ. եւ 08.05.2012թ. Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վ. Շաշիկյանին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:
Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել եւ քննության չեն ներկայացվել` Շիրակի մարզի դատախազը 14.05.2012թ. գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կ. Բաբակեխյանին՝ սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնված եւ ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ քննության ներկայացնելու ուղղությամբ:
Միաժամանակ՝ Շիրակի մարզի դատախազը գրավոր դիմել է «Գալա» հեռուստաընկերության տնօրեն Վ. Խաչատրյանին` խնդրելով մարզի դատախազությանը տրամադրել տեսանյութի մեջ պատկերված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ՝ այդպիսիք ունենալու դեպքում: