La Realtà. կայացավ Եվա Հարութի անհատական ցուցահանդեսը
Մայիսի 15-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ գյումրեցի գեղանկարչուհի Եվա Հարութի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը կրում է «La Realtà» խորագիրը, ինչն իտալերենից թարգմանաբար նշանակում է իրականություն:
«Սրանք իմ կյանքի իրականությունն են արտահայտում, ռացիոնալ իրականությունը»-ասում է համեստ ժպիտով Եվան:
Եվան, սակայն, շատ չի մեկնաբանում իր աշխատանքները. թողնում է, որ դիտողն ինքը խորհի դրանց շուրջ:
«Իրականությունը կարելի է ընդհանուր առմամբ սահմանել որպես «այն ամենն, ինչ գոյություն ունի, և ինչը շրջապատում է մեզ»: Իրականության կոնցեպտը ասոցացվում է նյութական և ֆիզիկական աշխարհի հետ՝ հակադրվելով մարդու հոգևոր և ներքին աշխարհին: Նման բաժանումը խիստ պարզեցված է, քանի որ երկու աշխարհները լրացնում և ձուլվում են միմյանց. մեկը պայմանավորվում է մյուսով, ինչպես որ գիտակցականն ու ենթագիտակցականը»,-Եվայի աշխատանքների մասին ասել է Լեհաստանի Պերֆորմանսի արվեստի հիմնադրամի նախագահ, արվեստաբան Պալինա Կեմպիստին:
Եվայի աշխատանքներն արտացոլում են իրական կյանքն իր բոլոր բաղադրիչներով·
Եվայի աշխատանքների հիմնական գույներն են կարմիրը, սեւը, սպիտակը, կապույտը: Դրանք երազանքի գույները չեն, այլ այն իրականության գույները, որում ապրում է արվեստագետը:
Աշխատանքներն ունեն ուժեղ էներգետիկա, ներքին լարվածություն, կլանող են, փոխլրացնող:
Առաջին հայացքից պատահական թվացող վրձնահարվածներ, որոնք իրականում օրինաչափ են, ինչպես կյանքում պատահող իրադարձությունները: Այդուհանդերձ այս պարզունակ բաժանումը՝ իրականության ու անիրականության, թերեւս ճիշտ չէ, քանի որ կյանքն ինքն էլ ունի անիրական իր կողմը, եւ այստեղ առանց մեկը մյուսի՝ առանց գիտակցականի ու ենթագիտակցականի, կյանքն անգույն կլինի, ինչպես կյանքն անիմաստ կլինի առանց կանանց կամ առանց տղամարդկանց:
«Իրականությունը նման է մշտապես փոփոխվող հեղուկի, որը դժվար է անմիջապես ընկալել, սահմանել: Իրականության ընկալումը անհատական է: Արդյո՞ք կարելի է նրան շրջանակների մեջ դնել, տալ գույն կամ արտահայտել նյութականի լեզվով»,-Եվայի աշխատանքների մասին գրելով՝ նշել է Պալինա Կեմպիստին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Գերմանիայի դեսպան Յոհան Շմիդթը:
Վերջինս, բարձր գնահատելով Եվայի արվեստը, նշեց, որ ուրախ է տեսնել Եվայի աշխատանքները Նարեկացի արվեստի միությունում:
«Գիտեմ, որ այստեղ հնարավորություն է տրվում երիտասարդ արվեստագետներին ներկայանալու, եւ ինքս կարծում եմ, որ ձեր երկիրը կարող է եւ պետք է ներկայանա իր արվեստով, իր մշակույթով: Այս իմաստով կարեւոր է, որ ներայացվեն ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի տաղանդավոր երիտասարդների աշխատանքները, ինչպես Եվայի դեպքում է»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ նախկինում Գյումրին ավելի ակտիվ մշակութային կյանքով էր ապրում, քան հիմա: Դեսպանի խոսքերով իրեն Եվայի աշխատանքներում դուր են գալիս գույները, ֆիգուրները, տրամադրությունը:
Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը նկարչուհուն հանձնեց խորհրդանշական նվերները՝ հայտնելով, որ ուրախ է Նարեկացիի հարկի տակ տեսնել «Եվայի նման տաղանդավոր անձնավորության, ում աշխատանքները մեզնից յուրաքանչյուրի կյանքն են, նաեւ մեր իրականությունն են»,-ասաց նա՝ դարձյալ շեշտելով փաստը, որ Եվան հենց Գյումրիից է, եւ որ վստահ է՝ Գյումրիում տաղանդավոր արվեստագետներ շատ կան:
Եվա Հարութի La Realtà ցուցահանդեսում ներկայցվում են տարբեր տեխնիկաներով արված 19 աշխատանքներ ստվարաթղթի վրա: Արվեստագետը դրանք սկսել է ստեղծել 2011 թ.-ի դեկտեմբերից:
Եվա Հարութի աշխատանքները կարող են դիտել Նարեկացի արվեստի միությունում մինչեւ մայիսի 22-ը:

Էմոցիաներ, ապրումներ, մտքեր, նպատակներ, ցանկություններ, երազանքներ, խոհեր, հիշողություններ…

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն