Լրահոս

16.05.2012 09:55


Հունաստանին նոր խորհրդարանական ընտրություններ են սպասում

Հունաստանին նոր խորհրդարանական ընտրություններ են սպասում

Մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններով Հունաստանի խորհրդարան անցած կուսակցություններին չի հաջողվել պայմանավորվածության գալ կոալիցիա ստեղծելու և կառավարություն ձևավորելու հարցում։ Այդ պատճառով Հունաստանում կանցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ։

Նոր ընտրությունների անցկացման օրը կհայտնի այսօր Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը. ընտրությունները տեղի կունենան հունիսի 10–ին կամ 17–ին։ Մինչ այդ կձևավորվի ժամանակավոր կառավարություն։

Հունաստանում քաղաքական ճգնաժամի պատճառը տնտեսական ճգնաժամն է։ Խորհրդարան անցած կուսակցությունները, որոնցից ոչ մեկը չի կարողացել մեծամասնություն հավաքել, հակառակ դիրքորոշումներ ունեն՝ կապված Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, համաձայն որոնց Հունաստանը պետք է, հիմնականում սոցծախսերի նվազեցման հաշվին, կտրուկ կրճատի բյուջեի ծախսերը։ Ձախ ծայրահեղականները չեն ցանկացել կոալիցիայի մեջ մտնել սոցիալիստական դաշինքի՝ ՊԱՍՕԿ–ի և աջերի՝ «Նոր ժողովրդավարության» հետ։

Այս խորագրի վերջին նյութերը