Աշխարհ

16.05.2012 09:50


Թուրքիան Իրանին զգուշացրել է Իսրայելի հնարավոր հարվածի մասին

Թուրքիան Իրանին զգուշացրել է  Իսրայելի հնարավոր հարվածի մասին

Իրանը պետք է լուրջ առաջարկներ ներկայացնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե ցանկանում է խուսափել Իսրայելի հնարավոր հարվածից։ Այս նախազգուշացումը, «Կուրսոր»–ի փոխանցմամբ, Թուրքիայի ղեկավարությունը փոխանցել է Իրանի առաջնորդներին։ Եվրոպական լրատվամաիջոցները հայտնում են, որ այս զգուշացումն  արվել է, որպեսզի ուժեղացվի ճնշումը Իրանի վրա, ինչի հետևանքով վերջինս ստիպված կլինի համաձայնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պահանջների հետ։ Բացի դա, Թուրքիան Իրանին զգուշացրել է, թե արևմտյան տերությունները կարող են խստացնել պատժամիջոցները, եթե Թեհրանը շարունակի համառել։

Այս խորագրի վերջին նյութերը