Լրահոս

16.05.2012 10:25


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է լրագրողների հավատարմագրումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է լրագրողների հավատարմագրումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. մայիսի 15-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպման, ինչպես նաև 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Անդորրա ընտրական հանդիպման լուսաբանման համար:

Հավատարմագրերը տրվելու են անվանական և միայն վերը նշված հանդիպումների համար:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված և ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կցված է մեկ լուսանկար (3x4) 
Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։
Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 1 /մեկ/ լրագրող։

Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լրագրող։

Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները (հայկական ֆուտբոլին նվիրված նյութերը 40 տոկոսից ավելին) ‎‎‎կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։ ‎

Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լուսանկարիչ։

Բացառությամբ մարզական ուղղվածության լրատվամիջոցների, մյուս ԶԼՄ-ները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ իրենց կողմից ‎հայկական ֆուտբոլի լուսաբանումը հավաստող հրապարակումներ, հաղորդումներ, լուսանկարներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը