Լրահոս

16.05.2012 10:28


Սիրիայում ՄԱԿ–ի դիտորդների մեքենայի ճանապարհին ական է պայթել

Սիրիայում ՄԱԿ–ի դիտորդների մեքենայի ճանապարհին ական է պայթել

Սիրիայի Իդլիբ նահանգի Խան–Շեյխուն քաղաքում ՄԱԿ–ի դիտորդների մեքենայի ճանապարհին ական է պայթել։ Դիտորդներից ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել է մեքենան, ինչի պատճառով 7 դիտորդ չի կարողացել շարունակել ճանապարհը, և այժմ միջոց են փնտրում անվնաս կայան վերադառնալու համար։

Սիրիական ընդդիմության զինված թևի՝ «Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպի ժամանակ իրենք ուղեկցել են ՄԱԿ–ի դիտորդներին։ Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել անցած շաբաթ, երբ դիտորդների խմբի (որոնց գլխավորում էր նորվեգացի գեներալ–մայոր Ռոբերտ Մուդը) մեքենաների ճանապարհին ական էր պայթել։ Այդ ժամանակ էլ դիտորդներից ոչ մեկը չէր տուժել։

Այս խորագրի վերջին նյութերը