Լրահոս

16.05.2012 11:41


ԱՄՆ նախագահը չի ցանկանում Մեդվեդևի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունները

ԱՄՆ նախագահը չի ցանկանում Մեդվեդևի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունները

Սպիտակ տունը որոշել է կտրուկ փոխել «Մեծ ությակի» գագաթնաժողովի ընթացքում սպասվող՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի  հանդիպումների ձևաչափը։

Հայտնի է, որ Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում էին երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկել Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղադրման ԱՄՆ–ի ծրագրերը և ռուս–ամերիկայն տնտեսական համագործակցության հետագա զարգացման ճանապարհները։ Սակայն Օբաման չի ցանկանում այդ խնդիրները քննարկել վարչապետ Մեդվեդևի հետ, ով գագաթնաժողովի ժամանակ փոխարինելու է Վլադիմիր Պուտինին։

Այդ պատճառով ԱՄՆ նախագահը չեղյալ է հայտարարել Սպիտակ տան Ձվաձև սրահում նախատեսված և մի շարք այլ երկկողմ հանդիպումներ։ ԱՄՆ նախագահի վարչակարգը կարծում է, որ վերը նշված խնդիրներն ավելի նպատակահարմար է քննարկել Պուտինի հետ։ Օբաման և Պուտինը կհանդիպեն առաջիկայում սպասվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը