Լրահոս

25.05.2009 18:25


Սողանք Սյունիքում

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ին Սյունիքի մարզի Ծղուկ գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղին հարակից տարածքում՝ Երևան-Մեղրի մայրուղու վրա տեղի է ունեցել սողանք, որը վտանգ է ներկայացնում երթևեկության համար։
Դեպքի վայր է մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը։
Տեղում պարզվել է, որ Երեւան-Մեղրի մայրուղու 181-րդ կմ-ին տեղի է ունեցել 10 մ երկարությամբ ու 4 մ լայնությամբ սողանք։ Դեպքի վայր են ուղղորդվել ճանապարհային ոստիկանության ու «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
Ձեռնարկված աշխատանքների արդյունքում ժամը 23.50-ին մայրուղու վնասված հատվածը վերականգնվել է։

 

Այս խորագրի վերջին նյութերը