«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան», EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնի և Երևանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ, 2012թ. մայիսի 18-ին` ժամը 14:00-16:00-ն, Երևանի Կոնգրես հյուրանոցում կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդես՝ ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Նրանք, ովքեր ցանկանում են սկսել կամ շարունակել իրենց կրթությունն ԱՄՆ-ում, հրավիրվում են մասնակցելու այս ցուցահանդեսին:
ԱՄՆ-ի տասնյակից ավելի քաղաքացիներ և ամերիկյան համլսարանների հայ ուսանողներ կպատմեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձի մասին և պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ օգտակար նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ և այլն: Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:
EducationUSA կրթական ցուցահանդես Երևանում